Եղել են տարիներ, երբ դեկտեմբերի այս օրերին դիտվել է -25․․․-30 աստիճան սառնամանիք․ Սուրենյան
ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․ «Եղել են տարիներ, օրինակ 1994թ-ին, երբ դեկտեմբերի այս օրերին հանրապետության լեռնային մարզերում դիտվել է -25․․․-30, իսկ Արարատյան դաշտում ու Երևանում -18․․․-20 աստիճան սառնամանիք»։
Նշենք, որ ըստ ԱԻՆ տվյալների՝ դեկտեմբերի 5-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում, Լոռիում, Տավուշում և Սյունիքում՝ ձյան տեսքով, առանձին շրջաններում սպասվում է նաև մառախուղ: Դեկտեմբերի 6-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հյուսիս-արևելյան` 2-5 մ/վ:
Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 5-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կնվազի 3-5 աստիճանով:

Եղանակը ՀՀ մարզերում և Արցախում
Երևան քաղաքում՝
Դեկտեմբերի 5-ի ցերեկը, 6-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 5-ի գիշերը սպասվում են տեղումներ և մառախուղ:
Նմանատիպ հոդվածներ
Այսօր փակ կլինեն Երևանի մի շարք փողոցներ
Դեկտեմբերի 5-ին ժամը 15։00-ից հետո փակ են լինելու Հանրապետության հրապարակ մուտք գործող փողոցները՝ «Մանկական եվրատեսիլ-20...
Մետրոն փակ կլինի
Երեւանի Մետրոպոլիտենը դեկտեմբերի 6-ին եւ 7-ին՝ ժամը 11:00-18:00-ն չի գործի։ Այս մասին հայտնում են մետրոպոլիտենից և նշում...
Առաջիկա օրերի եղանակը ՀՀ տարածքում
Հանրապետության տարածքում` Դեկտեմբերի 6-7-ն առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն և մառախուղ: Դեկտեմբերի 8-10-ը սպաս...
Առաջիկա օրերի եղանակը՝ ՀՀ տարածքում
Հանրապետության տարածքում` Դեկտեմբերի 9-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, դեկտեմբերի 13-ին շրջանների մեծ մասում սպ...