Շահումյան գյուղում հրդեհի հետևանքով զոհ կա
Դեկտեմբերի 2-ին, ժամը 18:27-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շահումյան գյուղի Աբովյան փողոցի տներից մեկում ծուխ է․ ներսում քաղաքացի կա։ Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ տան ննջասենյակում հրդեհ է բռնկվել։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։45-ին, մարվել՝ 18:53-ին: Այրվել են մահճակալը և անկողնային պարագաներ։
Փրկարարները հարակից սենյակում հայտնաբերել են Ա․ Մ․-ի (ծնված 1955 թ.) ծխահարված դին:
Նմանատիպ հոդվածներ
Երկրաշարժ Մեղրիի մոտակայքում. որ բնակավայրերում է զգացվել
Սույն թվականի դեկտեմբերի 2-ին, տեղական ժամանակով ժամը՝ 19:33-ին (Գրինվիչի ժամանակով ժամը՝ 15:33-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպ...
Կոտայքի մարզի բնակչի տանը հայտնաբերվել է 6-ամյա տղայի դի. ԶԼՄ
Կոտայքի մարզի Նաիրի վարչական տարածքում գործող պոլիկլինիկաներից մեկից նոյեմբերի 29-ին, ժամը 12։30-ին հայտնել են, որ...
Հարձակման է ենթարկվել թուրքական կուսակցություններից մեկի առաջնորդը
Թուրքական ինովացիոն կուսակցության (Ենիլիկ) առաջնորդ, պատգամավոր Օզթուրք Յըլմազը չորեքշաբթի վիրավորվել է անհայտ անձի կողմ...
«Երազ» թաղամասում կառուցվող էլիտար շենքերից մեկից տղամարդ է ընկել ու մահացել. ԶԼՄ
Երևանի «Երազ» թաղամասում կառուցվող էլիտար շենքերից մեկի 2-րդ հարկից տղամարդն անզգուշաբար վայր է ընկել ու տեղում մահացել։...