Կոտայքի մարզի բնակչի տանը հայտնաբերվել է 6-ամյա տղայի դի. ԶԼՄ
Կոտայքի մարզի Նաիրի վարչական տարածքում գործող պոլիկլինիկաներից մեկից նոյեմբերի 29-ին, ժամը 12։30-ին հայտնել են, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Կոտայքի մարզի գյուղերից մեկի բնակչի տուն, որտեղ հայտնաբերել են տղա երեխայի դի։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը նույն գյուղի բնակիչ՝ 6-ամյա Դավիթ Գ-ն է։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Մայրն էլ հայտնել է, որ երեխան տանը իր տան անդամների ներկայությամբ հանկարծամահ է եղել։
Նմանատիպ հոդվածներ
Երկրաշարժ Մեղրիի մոտակայքում. որ բնակավայրերում է զգացվել
Սույն թվականի դեկտեմբերի 2-ին, տեղական ժամանակով ժամը՝ 19:33-ին (Գրինվիչի ժամանակով ժամը՝ 15:33-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպ...
Հարձակման է ենթարկվել թուրքական կուսակցություններից մեկի առաջնորդը
Թուրքական ինովացիոն կուսակցության (Ենիլիկ) առաջնորդ, պատգամավոր Օզթուրք Յըլմազը չորեքշաբթի վիրավորվել է անհայտ անձի կողմ...
«Երազ» թաղամասում կառուցվող էլիտար շենքերից մեկից տղամարդ է ընկել ու մահացել. ԶԼՄ
Երևանի «Երազ» թաղամասում կառուցվող էլիտար շենքերից մեկի 2-րդ հարկից տղամարդն անզգուշաբար վայր է ընկել ու տեղում մահացել։...
Արագածոտնի մարզում ավտովթարի հետևանքով տուժածներ կան. անչափահասի վիճակը ծայրահեղ ծանր է
Դեկտեմբերի 8-ին, ժամը 18։16-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բերքառատ գյուղի...