Տարածաշրջանից ՌԴ-ի հետ քաշվելու դեպքում ԱՄՆ-ի համար այժմ սահմանափակ հնարավորություն կա. Թրեյսին՝ հակամարտության մասին
ԱՄՆ սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի առջև լսումների ժամանակ Ռուսաստանում ԱՄՆ դեսպանի թեկնածու Լին Թրեյսին խոսել է հայ-ամերիկյան և հայ-ռուսական հարաբերություններից։ Մինչև ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Ռուսաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում առաջադրվելը նա նույն պաշտոնն էր զբաղեցնում Երևանում։
«ԱՄՆ-ն արժեքավոր դեր ունի Հայաստանի և Ադրբեջանի միջև լարված հարաբերությունների կարգավորման գործում։ Հակամարտության առանցքում, իհարկե, վիճելի տարածքներն են և այնտեղ ապրող հայերի և ադրբեջանցիների իրավունքները պաշտպանող կայուն լուծում գտնելու անհրաժեշտությունը:
Տարածաշրջանից Ռուսաստանի հետ քաշվելու դեպքում ԱՄՆ-ի համար այժմ սահմանափակ հնարավորություն կա ավելի ուժեղ դեր ստանձնելու և արյունահեղությանը վերջ տալու համար»,- ասել է Թրեյսին։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանը պատրաստ է ԼՂ հայերին տալ իրավունքների այն երաշխիքները, որոնք ունեն Ադրբեջանի մյուս քաղաքացիները․ Լավրով
Բաքուն պատրաստ է Ղարաբաղի հայերին տրամադրել այն իրավունքները, որոնք ունեն Ադրբեջանի մյուս քաղաքացիները, հայտարարել է ՌԴ...
«Ադրբեջանի ՊՆ-ն խնդրում է ԼՂ-ում ռուս խաղաղապահներին չօգտագործել «Լեռնային Ղարաբաղ» անվանումը․ Մարուքյան
«Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը խնդրում է ԼՂ-ում ռուս խաղաղապահներին չօգտագործել «Լեռնային Ղարաբաղ» անվանումը։...
Ինչ է կատարվում Արցախում․ Դավիթ Բաբայանը՝ իր և մյուս նախարարների աշխատանքից ազատման մասին
Քիչ առաջ տեղեկացրինք, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ԱԳՆ նախարար Դավիթ Բաբայանին և 8 այլ նախարարների ազատել է պ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Միրզոյան-Չավուշօղլու զրույցի պահը
Ավելի վաղ արդեն հայտնել էինք, որ լրատվականներում լուսանկարներ են տարածվում Միրզոյան-Չավուշօղլու-Բայրամով հանդիպումից։ Դր...