«Հայերը հրաժարվում են Ռուսաստանի առաջարկած մոդելից»․ Լին Թրեյսի
Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին ասել է, որ հայաստանյան վերջին երկու ընտրություններն ապացուցում են, որ «հայերը հրաժարվում են Ռուսաստանի առաջարկած մոդելից»:
Ռուսաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում առաջադրված Լին Թրեյսին այդ մասին ասել է Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում կայացած լսումների ժամանակ:
«Ցավոք, նախկին խորհրդային հանրապետություններից մի քանիսը շարունակում են կախում ունենալ Ռուսաստանից: Կարծում եմ, որ ԱՄՆ ու Հայաստանը կարողացել են աշխատել կախվածությունների որոշակի կրճատման եւ ավելի արեւմտյան ուղղություն որդեգրելու ուղղությամբ: 2018 թվականին հայերն անցկացրեցին երկրի պատմության մեջ ամենաազատ եւ ամենաարդար ընտրությունները, իսկ 2020 թվականին անցան պատերազմի միջով, որն ամենամեծ սթրեսներից է ժողովրդավարական պետության համար», - ասել է Լին Թրեյսին:
Նրա խոսքով, 2021 թվականին Հայաստանում դարձյալ կայացել են ազատ եւ արդար ընտրություններ եւ «հայերն ինձ ասել են, որ իրենք չեն ցանկանում կոռումպացված առաջնորդների վերադարձը եւ ուզում են ավելի լավ ապագա ունենալ»:
«Հայերն ասում են, որ Ռուսաստանի հետ ներկայիս հարաբերությունները չեն համապատասխանում Հայաստանի այսօրվա կարիքներին: Եվ ներկայում ԱՄՆ եւ Հայաստանը շատ կարեւոր երկխոսություն են վարում այն մասին, թե ինչպես մենք կարող ենք աջակցել Հայաստանի ավելի ժողովրդավարական եւ անվտանգ ապագային», - ասել է Լին Թրեյսին:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանը պատրաստ է ԼՂ հայերին տալ իրավունքների այն երաշխիքները, որոնք ունեն Ադրբեջանի մյուս քաղաքացիները․ Լավրով
Բաքուն պատրաստ է Ղարաբաղի հայերին տրամադրել այն իրավունքները, որոնք ունեն Ադրբեջանի մյուս քաղաքացիները, հայտարարել է ՌԴ...
«Ադրբեջանի ՊՆ-ն խնդրում է ԼՂ-ում ռուս խաղաղապահներին չօգտագործել «Լեռնային Ղարաբաղ» անվանումը․ Մարուքյան
«Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը խնդրում է ԼՂ-ում ռուս խաղաղապահներին չօգտագործել «Լեռնային Ղարաբաղ» անվանումը։...
Ինչ է կատարվում Արցախում․ Դավիթ Բաբայանը՝ իր և մյուս նախարարների աշխատանքից ազատման մասին
Քիչ առաջ տեղեկացրինք, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ԱԳՆ նախարար Դավիթ Բաբայանին և 8 այլ նախարարների ազատել է պ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Միրզոյան-Չավուշօղլու զրույցի պահը
Ավելի վաղ արդեն հայտնել էինք, որ լրատվականներում լուսանկարներ են տարածվում Միրզոյան-Չավուշօղլու-Բայրամով հանդիպումից։ Դր...