ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կորոնավիրուսի դեպքերի կտրուկ աճ կա Չինաստանում․ բողոքի ակցիաները չեն դադարում

Չինաստանում բողոքի ակցիաներ են անցկացվել կորոնավիրուսի նկատմամբ «զրոյական հանդուրժողականության» քաղաքականության դեմ։ RBC-ի հետ հարցազրույցում փորձագետները կարծիք են հայտնել, որ նրանք կարող են խրախուսել իշխանություններին վերանայել ամբողջական արգելափակման հայեցակարգը մինչև հաջորդ տարվա գարուն: Մամուլում հրապարակվում են կադրեր, որոնցում երևում է, թե ինչ խիստ և մի քիչ էլ վախեցնող իրավիճակ է ստեղծվել երկրում վիրուսով պայմանավորված։ 

 

Նոյեմբերի 28-ին Չինաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակվածների թվի ևս մեկ առավելագույնը՝ դրական արդյունք է ախտորոշվել ավելի քան 40 հազար մարդու մոտ։ Այս ցուցանիշն աճում է արդեն հինգերորդ օրն անընդմեջ։ Միևնույն ժամանակ, կիրակի օրը հազարավոր չինացիներ դուրս են եկել խոշոր քաղաքների փողոցներ՝ հայտնելու իրենց անհամաձայնությունը Պեկինի՝ COVID-19-ի «զրոյական հանդուրժողականության» քաղաքականության դեմ, ըստ որի՝ իրավիճակի սրման դեպքում քաղաքները կարող են հայտնվել խիստ արգելափակման տակ։ 

 

Այսպիսով, երբ 2022 թվականի ապրիլին Շանհայում հիվանդացությունը կազմում էր օրական մոտ 30 հազար նոր դեպք, 25 միլիոնանոց քաղաքում երկու ամսով արգելափակում մտցվեց։ Այս պահին Չինաստանի խոշոր քաղաքներում, այդ թվում՝ Պեկինում, Չենդուում և Շանհայում գործում են մասնակի արգելափակումներ (մասնավորապես, Չինաստանի մայրաքաղաքի դպրոցներն անցել են հեռավար աշխատանքի), ինչպես նաև ուժեղացվել են կորոնավիրուսի թեստավորման պահանջները։

 

Քաղաքականություն