Ամեն ինչ կանենք Իրանի մտահոգությունները փարատելու համար. Փաշինյան
Իրանի Իսլամական Հանրապետությունից հնչող հայտարարությունների նկատմամբ շատ ուշադիր ենք, ամեն ինչ արել ենք և կշարունակենք անել ԻԻՀ-ի՝ մեզ համար բարեկամական երկրի բոլոր մտահոգությունները փարատելու ուղղությամբ, ճեպազրույցին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«2018 թվականից հետո Հայաստանում ոչ մի տեղ հանրահավաք չի արգելվել, և մենք չենք կարող առանձին վերցրած մի դեպքում այլ կերպ վարվել, որովհետև դա իրողություն է։ Այլ բան է, որ այո՛, կիսում ենք, արտահայտման ձևերը չպետք է խաթարեն ԻԻՀ-ի կամ որևէ այլ դեսպանատան աշխատանք։ Մենք ուշադիր կհետևենք, այդ թվում՝ այդ իրավիճակի հետ կապված մտահոգություններին, և մեր ժողովրդավարական սկզբունքների շրջանակներում բոլոր միջոցները կձեռնարկենք, որպեսզի բարեկամական և եղբայրական Իրանի դեսպանատան գործունեության հետ կապված որևէ խնդիր չառաջանա»,-ասել է վարչապետը։
Հիշեցնենք՝ նախօրեին ՀՀ-ում Իրանի դեսպանն ասել էր, թե դեսպանության դիմաց կազմակերպված ակցիաները խաթարում են իրենց աշխատանքը։ Նա նշել էր, թե այդ ակցիաների հետևանքով Թեհրանում ձևավորվում է տպավորություն, որ Հայաստանը կարող է դառնալ այն ուժերի գործունեության հարթակ, որոնք թշնամաբար են տրամադրված Իրանի նկատմամբ։
Ինչ վերաբերում է TRIPP-ի շուրջ Իրանի մտահոգություններին, Փաշինյանն ասաց, թե անընդհատ կապի մեջ են Իրանի ղեկավարության հետ և պատրաստ են բոլոր հարցերին պատասխանել, եթե հրապարակված տեքստից հետո այլ հարցեր նույնպես ծագեն։
Նմանատիպ հոդվածներ
Պատրաստ ենք Ադրբեջանի և Նախիջևանի միջև անխոչընդոտ հաղորդակցությունն ապահովելու. Փաշինյան
Հայաստանը վերահաստատում է իր քաղաքական կամքը՝ համաձայնեցված շրջանակում ապահովելու Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի մի...
Ուրիշ բաժնետերեր չպետք է լինեն ԹՐԻՓՓ-ի մեջ. Փաշինյան
Իմ դիրքորոշումն է, որ ուրիշ բաժնետերեր չպետք է լինեն ԹՐԻՓՓ-ի մեջ: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փա...
Ռուսաստանցի բիզնեսմենի զարմիկը աչքի է ընկել ստելու իրենց բնավորությամբ. Ռուբինյանը` Կարապետյանին
Թուրքիայի արտաքին գործերի նախարարը հայտարարել է, որ Թուրքիան աջակցում է Փաշինյանին 2026 թվականի ընտրություններում։ Մնում...
Ներկայացվել է Սամվել Կարապետյանի տնային կալանքի երկարաձգման միջնորդություն
Քննչական մարմինը ներկայացրել է Սամվել Կարապետյանի տնային կալանքի երկարաձգման միջնորդություն (օրենքի ուժով այլ միջնորդութ...