Հասարակություն

Հանրապետության տարածքում կան փակ ավտոճանապարհներ

Հանրապետության տարածքում կան փակ ավտոճանապարհներ

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։


Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձրլեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները:


Տիգրանաշենի ոլորանները և Ջերմուկի խաչմերուկից Կապան ավտոճանապարհը փակ են կցորդով բեռնատարներ համար։


Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով բեռնատարներ համար և դժվարանցանելի՝ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար։


Սպիտակի ոլորանները, Սպիտակ-Գյումրի և Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհները դժվարանցանելի են կցորդով բեռնատարներ համար։


«Չայնիի ոլորաններ» կոչվող հատվածում, Սևանի, Ճամբարակի, Մարտունու, Գավառի, Ապարանի, Արագածի, Աբովյանի, Հրազդանի, Նաիրիի, Սիսիանի, Գորիսի, Աշոցքի, Ամասիայի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։


Վայոց ձորի, Գեղարքունիքի (բացի Սևան քաղաքից) մարզերում և Արարատի, Սիսիանի, Գորիսի, Կապանի տարածաշրջաններում տեղում է ձյուն։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250