Իրանում ցուցարարներին վճարում են սպանություններ և հրկիզումներ կատարելու համար. ՊՆ նախարար

Իրանի պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն ասել է, որ ցուցարարներին վճարում են սպանություններ և հրկիզումներ կատարելու համար։


«Այս հանդիպումների ժամանակ նրանք նույնիսկ սահմանում են Իրանում դիվերսիայի գները։ Մարդու սպանությունը արժե 500 միլիոն թուման, մեքենան հրկիզելը՝ 200 միլիոն թուման, ոստիկանական բաժանմունքը հրկիզելը՝ 80 միլիոն թուման, իսկ վանդալիզմը 15 միլիոն թուման է արժենում», - նրա խոսքերն է մեջբերել IRIB լրատվական գործակալությունը։

Մեկ դոլարը մոտավորապես 1.4 միլիոն ռիալ է։


Իրանում դիվանագիտական ​​աղբյուրը «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է, որ զոհվածներից շատերը մեջքից կրակոցներ են ստացել «գործակալների» կողմից։ Իշխանությունները բողոքի ցույցերը համարում են Իսրայելի և Միացյալ Նահանգների հետ 12-օրյա պատերազմի շարունակություն։ Թեհրանը կհետաքննի սադրանքների բոլոր դեպքերը։

Քաղաքականություն