Հեղուկ գազի գինը ապրիլ-մայիս ամիսներին էժան է, դեկտեմբերին՝ թանկ. այստեղ լուրջ պրոբլեմ գոյություն չունի. Գեղամ Գրիգորյան

Դա սովորական պրոցես է, որը ամեն տարվա դեկտեմբերին դա տեղի է ունենում և որևէ արտառոց բան չկա: Այս մասին կառավարության նիստի ժամանակ ասել է մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գրիգորյանը:


«Ամեն տարի Լարսը երբ որ ճանապարհային հանգույցի խնդիր է ունենում տրանսպորտային հանգույցները թանկանում են և ամեն տարի ինչ-որ նոր պատճառաբանություն է լինում: Սովորական պրոցես է  հեղուկ գազի գինը ապրիլ-մայիս ամսին էժան է, դեկտեմբեր ամսին՝ թանկ  և այստեղ որևէ ինչ-որ լուրջ պրոբլեմ գոյություն չունի»,- նշել է նա:

Քաղաքականություն