Փաշինյանն ընտրում է պատերազմով զիջելու մոտեցումը. Լևոն Զուրաբյան
ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը 24TV-ի եթերում խոսելով ՀՀ այսօրվա իշխանությունների վարած արտաքին քաղաքականության մասին՝ նշել է․
«Մեր փառապանծ ղեկավարությունը վերջերս շատ հետաքրքիր ձև է որդեգրել մոտենալու դիվանագիտության հարցերին․ ասում է՝ «շատ արդյունավետ հանդիպում էր, շատ դրական, ճիշտ է՝ փաստաթղթեր չեն ստորագրվել, այս կամ այն արդյունքը չկա, բայց շատ կարևոր մի արդյունք կա՝ մենք պահեցինք մեր դիրքորոշումը»։
Դիվանագիտության մեջ կարևոր է ոչ թե այն, որ դու մնաս քո դիրքերի վրա, այլ՝ որ ուրիշներին բերես քո դիրքեր. չեն հասկանում, որ դիվանագիտությունը միայն սեփական դիրքորոշումը ներկայացնելը չէ, այլ՝ հակառակորդին քո դիրքորոշմանը մոտեցնելը»։
Զուրաբյանի պնդմամբ՝ պատերազմի լուրջ սպառնալիք կա, և Հայաստանը պետք է պատրաստվի, քանի որ միայն դիվանագիտության միջոցով հնարավոր չէ պայքարել Ադրբեջանի դեմ։ «Փաշինյանն ընտրում է պատերազմով զիջելու մոտեցումը, բայց չի պատրաստվում պատերազմի»,- նշել է նա։ |
Նմանատիպ հոդվածներ
«Ադրբեջանի ՊՆ-ն խնդրում է ԼՂ-ում ռուս խաղաղապահներին չօգտագործել «Լեռնային Ղարաբաղ» անվանումը․ Մարուքյան
«Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը խնդրում է ԼՂ-ում ռուս խաղաղապահներին չօգտագործել «Լեռնային Ղարաբաղ» անվանումը։...
Ադրբեջանը պատրաստ է ԼՂ հայերին տալ իրավունքների այն երաշխիքները, որոնք ունեն Ադրբեջանի մյուս քաղաքացիները․ Լավրով
Բաքուն պատրաստ է Ղարաբաղի հայերին տրամադրել այն իրավունքները, որոնք ունեն Ադրբեջանի մյուս քաղաքացիները, հայտարարել է ՌԴ...
Ինչ է կատարվում Արցախում․ Դավիթ Բաբայանը՝ իր և մյուս նախարարների աշխատանքից ազատման մասին
Քիչ առաջ տեղեկացրինք, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ԱԳՆ նախարար Դավիթ Բաբայանին և 8 այլ նախարարների ազատել է պ...
Ժամանակավորապես կդադարեցվի կենսաչափական անձնագրերի տրամադրումը
Ժամանակավորապես կդադարեցվի ՀՀ քաղաքացիներին կենսաչափական անձնագրերի տրամադրումը։ Նման որոշում կայացվեց կառավարության այս...