«Սուրբ Ծնունդին ձեռքներդ գրպաններդ տարեք». Ջոնսոնը կոչով է հանդես եկել
Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնը նախաձեռնել է դրամահավաք, որի միջոցով պետք է դեղամիջոցներ ձեռք բերվեն Ուկրաինայի համար:
The Guardian պարբերականը գրում է, որ նախկին վարչապետն իր կոչը հրապարակել է մոտեցող սուրբծննդյան տոներին ընդառաջ:
Այդ ժամանակաշրջանում երկրում տեղի են ունենում քաղաքական ու հանրային անվանի մարդկանց և սպորտի ու շոուբիզնեսի աստղերի մասնակցությամբ բազմաթիվ բարեգործական միջոցառումներ:
«Բրիտանացիները հայտնի են իրենց առատաձեռնությամբ ու մեծահոգությամբ, և այդ ունակությունները դրսևորում են նույնիսկ երբ գալիս են դժվար ժամանակներ, ուստի կոչ եմ անում՝ այս Սուրբ Ծնունդին ձեռքներդ գրպաններդ տարեք»,- ասել է Ջոնսոնը:
Նա նշել է, որ հավաքվելիք գումարով ձեռք կբերվեն դեղամիջոցներ և բժշկական սարքավորումներ, որոնք կուղարկվեն Ուկրաինա:
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ ԱԳՆ-ն պատասխանել է Ալիևի հայտարարությանը
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը, թե դեկտեմբերի 7-ին...
«ՀԱՊԿ-ի կազմալուծման փորձերը շարունակվելու են». Պեսկով
Ռուսաստանը սրտին մոտ չի ընդունում Եվրախորհրդարանի որոշումը, որը ՌԴ - ն ճանաչել է ահաբեկչության հովանավոր երկիր: Այս մասի...
«Այս նացիստական հրեշին հարց տվեք՝ ամերիկյան կա՞». Զախարովայի կոշտ պատասխանը լատվիացի պատգամավորին
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան կտրուկ է արձագանքել լատվիացի պատգամավորի խոսքերին, ով ասել է, թե ռուս ազ...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Կիմ Չեն Ընը 2-րդ անգամ է հանրության առջև հայտնվել դստեր հետ. ի՞նչ կարող է սա նշանակել
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը երկրորդ անգամ է հանրության առջեւ հայտնվել դստեր հետ: Նշվում է, որ ենթադրաբար, ն...