Թբիլիսիի շրջանցիկ ճանապարհի հայկական բեռնատարներին սեղմ ժամկետում կթույլատրվի շարունակել երթը
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ներկայացուցիչները և Վրաստանում ՀՀ դեսպանության հյուպատոսի պարտականությունները կատարող Հարություն Հայրապետյանը Թբիլիսիի շրջանցիկ ճանապահին հանդիպել են ՌԴ մեկնող հայկական բեռնատարների վարորդներին, որոնք Վերին Լարսի անցակետում կուտակումների պատճառով կանգնեցվել են շրջանցիկ ճանապարհին: Տեղեկությունը հրապարակվել է գերատեսչության ֆեյսբուքյան էջում։
«Հանդիպման ժամանակ վարորդների բարձրացրած հարցերն ու մտահոգություններն արձանագրվել են, և դրանց լուծման ուղղությամբ տարվող աշխատանքները շարունակվում են»,–ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ առկա տեղեկատվության համաձայն՝ Թբիլիսիի շրջանցիկ ճանապարհին կանգնած բեռնատարներին սեղմ ժամկետում հաջորդաբար կթույլատրվի շարունակել իրենց երթը:
Հիշեցնենք, որ Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած պայթյունից հետո ռուսական կողմից «Վերին Լարս» անցակետում վերահսկողության խստացումը հանգեցրել է նոր բազմակիլոմետրանոց հերթերի, քանի որ համապատասխան ծառայությունները շատ ավելի մանրակրկիտ ու երկար են ստուգում մեքենաները։
Նշենք նաև, որ այս ճանապարհը Հայաստանն ու Ռուսաստանը կապող միակ ցամաքային ուղին է։
Նմանատիպ հոդվածներ
Զելենսկին պաշտպանել է ռուսական նավթի գնի 30 դոլարի սահմանաչափ մտցնելու գաղափարը
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պաշտպանել է ռուսական նավթի գնի 30 դոլարի սահմանաչափ մտցնելու գաղափարը, հայտնում է...
Շվեյցարիայի կառավարությունը գումար կհատկացնի Հայաստանին
Նոյեմբերի 23-ին Շվեյցարիայի կառավարությունը հաստատել է Հայաստանին որպես օգնություն 960 հազար շվեյցարական ֆրանկի հատկացու...
10 տարի Հայաստան մատակարարվող գազի գինը հաստատուն կմնա՞. կառավարությունը որոշում է ընդունել
Կառավարությունն իր այսօրվա՝ նոյեմբերի 24-ի նիստում հաստատեց «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի առուվաճառքի մասին 2013թ. կնքված...
Իրանը կմիանա ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրին
ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի գոտու կազմակերպման իրավական թղթաբանությունը նախատեսվում է կարգավորել մեկ ամսվա ընթացքում։ Ի...