Գյումրու շենքերից մեկում տղամարդկանց դիեր են հայտնաբերվել

Գյումրու Սայաթ-Նովա փողոցի 9/9 շենքի բնակարաններից մեկում փրկարարները հայտնաբերել են ծխահարված 2 դի: ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոնն 11։20 սահմաններում ահազանգ է ստացվել, այն մասին որ Սայաթ-Նովա փողոցի 9/9 շենքի 4-րդ հարկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին։ Դեպքի վայր մեկնած հրշեջ-փրկարարները բացել են դուռը։

 

Sputnik Արմենիայի հետ զրույցում ԱԻ Շիրակի մարզային փրկարական վարչության պետ Ալեքսան Գյոզալյանը տեղեկացրեց, որ ծխապատ բնակարանում հայտնաբերվել է ծխահարված երկու տղամարդու դի։ Դիերից մեկը հայտնաբերվել է միջանցքում, մյուսը՝ ննջասենյակում։ Ըստ ԱԻՆ տեղեկատվության, հրդեհը բռնկվել է հյուրասենյակում. այրվել է մեկ բազմոց և մեկ բազկաթոռ։ Հյուրասենյակի ողջ գույքը ջերմահարվել է։ Հրդեհը ինքնամարվել է։

 

Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են մահացածների ինքնությունը։

Քննիչի որոշմամբ՝ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։

 

Lուսանկարը` Sputnik Արմենիայի:

Քաղաքականություն