ՊԲ-ն ևս հայտարարություն է տարածել

Ապատեղեկատվություն է, թե ՊԲ ստորաբաժանումները կրակ են բացել ԱՀ Մարտակերտի և Շուշիի շրջանների օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հայտնում է ԱՀ ՊՆ-ն:

 

Հիշեցնենք, որ քիչ առաջ ՊՆ-ն հայտարարություն էր տարածել` հայտնելով, որ երեկ` նոյեմբերի 22-ին, ժամը 22:00-22:45-ը, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Հայկական կողմը կորուստներ չունի:
 

Նոյեմբերի 23-ի՝ ժամը 10:00-ի դրությամբ, իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:

Քաղաքականություն

Պատահարներ