Գերմանիան ռևանշի է ձգտում. Մեդվեդև
ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը RT-ի համար գրված իր հոդվածում նշել է, որ Գերմանիան ի սկզբանե նպատակ է ունեցել վերանայել Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքները։ Ըստ նրա՝ գերմանական իշխանությունները պարտությունից հետո պաշտոնապես որդեգրել են «մասշտաբային ռևանշի» ուղեգիծ։
Քաղաքական գործչի կարծիքով՝ Գերմանիան հասարակական գիտակցության մեջ նսեմացնում է նախնիների պատասխանատվությունը նացիզմի հանցագործությունների համար։ Մեդվեդևը համոզված է, որ պաշտոնական Բեռլինի գործողություններում նորություն չկա, և պարտված պետության կողմից պատերազմի ելքերը վերանայելու փորձերը սկսվել են դրա ավարտից անմիջապես հետո։
Անվտանգության խորհրդի փոխնախագահը հղում է արել Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսի ներկայացրած ռազմական ռազմավարության առաջին հայեցակարգին։ Այդ փաստաթղթում Ռուսաստանը բնորոշված է որպես սպառնալիք «կանոնների վրա հիմնված համաշխարհային կարգի համար»։
Մեդվեդևը նշել է, որ ըստ այդ հայեցակարգի՝ Մոսկվան իբր փորձում է թուլացնել դաշինքի միասնությունը, ուստի պետք է դադարեցնել երկխոսության փորձերը և ուժեղացնել ռազմական ճնշումը Ռուսաստանի վրա։ Նրա ձևակերպմամբ՝ սա նշանակում է, որ մասշտաբային ռևանշի կուրսը ստացել է պաշտոնական կարգավիճակ։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայաստանի աշխարհագրական դիրքը փոխվել է. Նիկոլ Փաշինյան
«Հայաստանի Հանրապետության աշխարհագրական դիրքը փոխվել է»,- Երևանյան երկխոսություն համաժողովում իր բանախոսության ժամանակ ա...
Երբեք չենք փոխի մեր դիրքորոշումները. ԵԽ նախագահի պատասխանը` Ալիևին
Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի ընթացքում ԵԽ նախագահ Ռոբերտա Մեցոլան հակադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհա...
Հարվածներ կհասցվեն. Պենտագոնի նախազգուշացումը` Իրանին
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը հայտարարել է, որ Թեհրանի կողմից խաղաղության գործարքը մերժելու պարագայում ԱՄՆ-ն կշարունակի...
Նիկոլ Փաշինյանը դատապարտել է Թուրքիայի դրոշի այրումը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ակնհայտորեն սադրիչ և լարվածություն հրահրող վարքագիծ է համարում Հայոց ցեղասպանության տարելիցի...