ՏԵՍԱՆՅՈՒԹ. Միլիոններ չենք ծախսել, որ երկիրը ծիծաղելի վիճակում հայտնվի. Փաշինյան
«Երբ քաղաքային իշխանությունները, ինչ-ինչ պատճառներով, որոշում են մեկուսացված աշխատեն և Կառավարության հետ նորմալ չեն համագործակցում, դրա հետևանքները երևում են»,- կառավարության նիստի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը` օրինակ բերելով Գյումրու Անի թաղամասը:
«Ուղղակի փոսերի միջով ես երթևեկում, բայց Գյումրի ցուցանակից երեք սանտիմետր էն կողմ սկսվում է գերազանց որակի ճանապարհ։ Այսինքն՝ Գյումրիից դուրս եկար՝ գերազանց որակի ճանապարհ է»,- ասաց Փաշինյանը։
«Եվ իմիջիայլոց, ես այսօր տեսանյութ էլ տեսա, շատ լավ տեսանյութ էր։ Ուրախությամբ արձանագրում եմ, որ Գյումրիի շատրվանները շատ գեղեցիկ են ստացվել։ Եվ արդեն Ֆրանսիայի նախագահի այցի առիթով աշխատել էր։ Բայց այնտեղ երաժշտական մենյուին առանձնահատուկ ուշադրության անհրաժեշտություն կա։ Պետք է շատ ուշադիր լինենք, որ ծիծաղելի վիճակների մեջ չհայտնվենք։ Այդ տասնյակ միլիոնները դրա համար չենք ծախսել, որ վերջում երկիրը ծիծաղելի վիճակում հայտնվի»,- ասաց Փաշինյանը։
Ավելին` տեսանյութում:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայաստանի աշխարհագրական դիրքը փոխվել է. Նիկոլ Փաշինյան
«Հայաստանի Հանրապետության աշխարհագրական դիրքը փոխվել է»,- Երևանյան երկխոսություն համաժողովում իր բանախոսության ժամանակ ա...
Երբեք չենք փոխի մեր դիրքորոշումները. ԵԽ նախագահի պատասխանը` Ալիևին
Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի ընթացքում ԵԽ նախագահ Ռոբերտա Մեցոլան հակադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհա...
Հարվածներ կհասցվեն. Պենտագոնի նախազգուշացումը` Իրանին
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը հայտարարել է, որ Թեհրանի կողմից խաղաղության գործարքը մերժելու պարագայում ԱՄՆ-ն կշարունակի...
Նիկոլ Փաշինյանը դատապարտել է Թուրքիայի դրոշի այրումը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ակնհայտորեն սադրիչ և լարվածություն հրահրող վարքագիծ է համարում Հայոց ցեղասպանության տարելիցի...