Մակրոնը բացահայտել է` ինչ է խոսել Իրանի նախագահ հետ. նա հրապարակում է արել
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտնել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ ունեցած հեռախոսազրույցի մասին։
«Ես հենց նոր զրույց ունեցա Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։ Ես իմ լուրջ մտահոգությունն եմ հայտնել շարունակվող էսկալացիայի վերաբերյալ և դատապարտել եմ ԱՄԷ-ի քաղաքացիական ենթակառուցվածքների և մի քանի նավերի ուղղությամբ իրականացված անհիմն հարվածները։ Բոլոր կողմերը պետք է անհապաղ և առանց նախապայմանների վերացնեն Հորմուզի նեղուցի շրջափակումը։ Անհրաժեշտ է երկարաժամկետ հիմունքներով վերադառնալ նավագնացության լիակատար ազատության ռեժիմին, որը գործում էր մինչև հակամարտությունը», - գրել է Մակրոնը։
Ըստ Ֆրանսիայի առաջնորդի՝ Հորմուզի նեղուցում անվտանգություն ապահովող միջազգային առաքելությունը կլինի չեզոք և կարող է նպաստել ապահովագրողների ու նավատերերի վստահության վերականգնմանը։ Մակրոնը նշել է, որ «Շառլ դը Գոլ» ավիակրի նախնական տեղակայումը Կարմիր ծովում իրականացվել է հենց այս համատեքստում։ Նա նաև հավելել է, որ նմանատիպ առաքելության հեռանկարները պատրաստվում է քննարկել Թրամփի հետ։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանական պատվիրակությունը «Զվարթնոց» օդանավակայանում է
Ադրբեջանական պատվիրակությունն արդեն «Զվարթնոց» օդանավակայանում է ու պատրաստվում է մեկնել Հայաստանից․ հայտնում է Aysor.am...
Բրիտանական կործանիչները խոցել են ռուսական ԱԹՍ-ներ. իրավիճակի սրում
Հատուկ ռազմական գործողության մեկնարկից ի վեր առաջին անգամ Մեծ Բրիտանիայի ռազմաօդային ուժերի Eurofighter Typhoon FGR4 կոր...
Նիկոլ Փաշինյանը գրառում է արել. նա չի մեկնի Մոսկվա
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է արել, ըստ որի`«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մայիսի 8–ի եւ 9–ի քարոզարշավ...
Ոչ ոք չի մոռացել 1988թ. աշխարհը ոտքի կանգնեց քեզ համար` Հայաստան. Մակրոն
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Գյումրիում անցկացվող «Երաժշտական կամուրջ. Հայաստան-Ֆրանսիա» խորագրով համերգից հետո շն...
