Բրիտանացի վարձկանը ՌԴ-ին ուկրաինական ռազմաբազաների կոորդինատներ է տրամադրել
Ուկրաինայում ռուսական կողմի օգտին լրտեսություն իրականացնելու և ռազմական կոորդինատներ փոխանցելու պատճառով բրիտանացի վարձկան Ռոս Դևիդ Քաթմորը դատապարտվել է ազատազրկման։
Ուկրաինայի զինված ուժերի կազմում գտնվող բրիտանացի վարձկանը պատժվել է Ռուսաստանի հետ համագործակցության համար, հայտնում է «Следствие.инфо» պորտալը։ 2024 թվականի սկզբին Ռոս Դևիդ Քաթմորը Ուկրաինա էր մեկնել՝ որպես մոբիլիզացվածների տակտիկական պատրաստության և հրատարակչական հրահանգիչ։ Այդ աշխատանքը մի քանի ամիս անց դադարեցնելուց հետո, նա «հեշտ վաստակ» ստանալու ակնկալիքով իր ծառայություններն է առաջարկել ռուսական հատուկ ծառայություններին։ Քաթմորը տրամադրել է Ուկրաինայի հարավում տեղակայված այն ուսումնական կենտրոնների տվյալները, որտեղ նախկինում մարզել էր ուկրաինացի զինծառայողներին։
Anna News պորտալի հաղորդմամբ՝ Քաթմորը Ռուսաստանի հետ գործակցության որոշում է կայացրել այն պատճառով, որ ուկրաինական հրամանատարությունը նրան խաբել էր պայմանագրով սահմանված վճարումների հարցում։ Ուկրաինայի հատուկ ծառայությունները վարձկանին բացահայտել են անփույթ գաղտնապահության հետևանքով։
Բրիտանական բանակում ծառայած և Մերձավոր Արևելքում ռազմական փորձ ձեռք բերած Քաթմորը դատապարտվել է 8.5 տարվա ազատազրկման։ Հնարավոր է համարվում նրա արտահանձնումը հայրենիք։
Քննությունն ավելի վաղ կասկածներ էր հայտնել նաև այն մասին, որ Քաթմորը կարող էր երկիր ներկրել և կատարողներին փոխանցել այն զենքը, որով 2024 և 2025 թվականներին սպանվել են Իրինա Ֆարիոնը, Դեմյան Գանուլը և Անդրեյ Պարուբիյը։
Նմանատիպ հոդվածներ
Վեդիի աղմկահարույց դեպքով մեղադրյալը թույն է խմել
Լրագրող Սյուզի Բադոյանը հայտնել էր, որ Վեդիում դեռահաս քույրերի հանդեպ սեռական բռնության դեպքով մեղադրյալ տղամարդկանցից...
Բարի գալուստ, Գալկին. Ալեն Սիմոնյան
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Ինսթագրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել ռուս հոմորիստ Մաքսիմ Գալկինի հետ` գրելով. «Բար...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Տղամարդը փորձում է նետվել Կիևյան կամուրջից
Auroranews-ը ահազանգ է ստացել, որ տղամարդը փորձում է նետվել Կիևյան կամուրջից: Խմբագրության ահազանգով փրկարարները ժամանել...
«Վայլդբերիս»-ի խնդրի հետևում կանգնած է 2 ընդդիմադիր ուժ. Պապոյան
ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, կրկին անդրադառնալով «Վայլդբերիս»-ի հետ կապված խնդրին, ֆեյսբուքյան իր էջում գրել է...