Միջազգային քրեական դատարանի նախագահն առաջին անգամ Հայաստանում է
ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 2026 թվականի մայիսի 5-ին հյուրընկալել է Միջազգային քրեական դատարանի նախագահ Տոմոկո Ականեին: Հանդիպմանը ներկա են եղել նաև Նիդերլանդներում ՀՀ դեսպան Վիկտոր Բիյագովը, ՄՔԴ գրասենյակի ղեկավար Հիրադ Աբթահին և այլ պաշտոնյաներ:
Ողջունելով հյուրին՝ Աննա Վարդապետյանը շեշտել է, որ սա Միջազգային քրեական դատարանի գործող նախագահի առաջին այցն է Հայաստան, ինչը փաստում է կողմերի միջև գործակցությունը խորացնելու պատրաստակամությունը։
Նշենք, որ Հայաստանը 2024 թվականի փետրվարի 1-ից պաշտոնապես անդամակցում է Միջազգային քրեական դատարանին՝ դառնալով Հռոմի ստատուտին միացած 124-րդ երկիրը և 19-րդը՝ Արևելյան Եվրոպայի խմբից։
Զրույցի ընթացքում կարևորվել է ինստիտուցիոնալ գործընկերության ամրապնդումը, հատկապես միջազգային հանցագործությունների քննության բնագավառում դատախազների մասնագիտական հմտությունների զարգացումը։ Անդրադարձ է կատարվել նաև քրեական վարույթների շրջանակում ապացույցների ձեռքբերմանը, վկաների ու տուժողների պաշտպանությանը վերաբերող հարցերին։
Գլխավոր դատախազը հետաքրքրություն է հայտնել ՄՔԴ-ի հետ համատեղ վերապատրաստումներ անցկացնելու, տեխնիկական փոխգործակցությունն ընդլայնելու և փորձի փոխանակման վերաբերյալ։ Շեշտադրվել է քրեական գործերով տուժողակենտրոն մոտեցում ցուցաբերելու անհրաժեշտությունը։ Աննա Վարդապետյանն ու Տոմոկո Ականեն վերահաստատել են թափանցիկ համագործակցության մեխանիզմներ կառուցելու և երկխոսությունը շարունակելու հանձնառությունը։
Նմանատիպ հոդվածներ
Վեդիի աղմկահարույց դեպքով մեղադրյալը թույն է խմել
Լրագրող Սյուզի Բադոյանը հայտնել էր, որ Վեդիում դեռահաս քույրերի հանդեպ սեռական բռնության դեպքով մեղադրյալ տղամարդկանցից...
Բարի գալուստ, Գալկին. Ալեն Սիմոնյան
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Ինսթագրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել ռուս հոմորիստ Մաքսիմ Գալկինի հետ` գրելով. «Բար...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Տղամարդը փորձում է նետվել Կիևյան կամուրջից
Auroranews-ը ահազանգ է ստացել, որ տղամարդը փորձում է նետվել Կիևյան կամուրջից: Խմբագրության ահազանգով փրկարարները ժամանել...
«Վայլդբերիս»-ի խնդրի հետևում կանգնած է 2 ընդդիմադիր ուժ. Պապոյան
ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, կրկին անդրադառնալով «Վայլդբերիս»-ի հետ կապված խնդրին, ֆեյսբուքյան իր էջում գրել է...