Բելառուսի պատվիրակությունը ռազմական օդանավով է Երևան ժամանել
Բելառուսի պատվիրակությունը Երևան է ժամանել, որտեղ նոյեմբերի 23–ին կկայանա ՀԱՊԿ գագաթնաժողովը։ Պատվիրակությունը, որի կազմում են Անվտանգության խորհրդի պետքարտուղար Ալեքսանդր Վոլֆովիչը, պաշտպանության նախարար Վիկտոր Խրենինն ու արտգործնախարար Վլադիմիր Մակեյը, Երևան է ժամանել Իլ-76ՄԴ ռազմական օդանավով։ Այս մասին գրում է Sputnik Բելառուսը:
«Մենք պետք է վերցնենք, ընդլայնենք այն դրականը, որ ստեղծվել է և հաջորդ տարի մաքուր խղճով նախագահությունը փոխանցենք մյուս երկրին», – հայտարարել է Բելառուսի ԱԽ պետքարտուղարը։
Ինչպես հայտնում է Բելտան, օդանավն օգտագործվել է այս տարվա հունվարին Բելառուսի խաղաղապահ զորախումբը Ղազախստան տեղափոխելու համար։
Նմանատիպ հոդվածներ
Պուտինը ՀԱՊԿ-ին կոչ է արել ուշադրություն դարձնել ղարաբաղյան խնդրի կարգավորմանը
Լեռնային Ղարաբաղի կարգավորման հիմնախնդիրները համակողմանիորեն լուծելու ջանքերը լրացուցիչ ուշադրություն են պահանջում, Երևա...
Որևէ պետություն Սյունիքի նկատմամբ չպետք է ունենա որևէ նկրտում․ ՀՀ-ում Իրանի դեսպան
Իրանի համար Հայաստանի հետ հարաբերությունները առաջնահերթություն են, այսօր ասել է Հայաստանում Իրանի դեսպան Աբբաս Բադախշան...
Երևանում կկայանա Պուտին-Փաշինյան առանձին հանդիպում. Կրեմլ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նոյեմբերի 23-ին Երևանում նախատեսում է առանձին հանդիպում ունենալ Հայաստանի վարչապետ Ն...
ՀԱՊԿ որոշման նախագիծը չէր բավարարում հայկական կողմին. Հունանյան
Հայկական կողմը ակնկալում է ՀԱՊԿ դաշնակիցներից հստակ քաղաքական գնահատական սեպտեմբերի 13-14-ի ադրբեջանական ագրեսիայի վերաբ...