«Նստած եմ վերարկուով և 3 բաժակ տաք ջրով»․ Գերմանիայում պաշտոնյան դժգոհել է, օգտատերերն էլ հակադարձել են
Գերմանական Կանաչների խմբակցության համանախագահ Ռենատա Կյունաստը Twitter-ի օգտատերերին դժգոհել է, որ իր աշխատասենյակում չափազանց ցուրտ է։
«Ես նստած եմ գրասենյակում վերարկուով և երեք բաժակ տաք ջրով, որ ձեռքերս էլ տաքացնեմ։ Կասկածում եմ, որ սենյակի ջերմաստիճանը 19 աստիճան է։ Հաջորդ շաբաթ կգամ վերմակով, տաքացուցիչով և գլխարկով»,- գրել է Ռենատե Կյունաստը։ Ի պատասխան իր թվիթին՝ Կյունաստը բազմաթիվ բացասական մեկնաբանություններ է ստացել Գերմանիայի քաղաքացիների կողմից։ Օգտատերերը կոչ են արել նվազեցնել ջերմաստիճանը ոչ միայն գրասենյակում, այլև համանախագահի տանը։
Կյունաստի թվիթը ստացել է գրեթե հինգ հազար զայրացած մեկնաբանություն. «Հաճելի է, երբ զգում ես այն, ինչ անում ես մարդկանց հետ» (ի պատասխան՝ Կունաստը օգտագործողին անվանեց էգոիստ), «Կեցցե անցումը կանաչ էներգիայի աղբյուրներին», «Դե, դուք կարող եք սառը լինել, քանի որ դուք կանաչ էներգիայի կողմնակից եք: Սա գրեթե հակընտրական քարոզարշավ է։ Դեղին քարտ», «Հարգելի տիկին Կյունաստ, ես այս պահին տանը տաքացնում եմ միայն լոգարանը: Ես, ցավոք, չեմ խղճում ձեզ»:

Նմանատիպ հոդվածներ
Ինչ է կատարվում Արցախում․ Դավիթ Բաբայանը՝ իր և մյուս նախարարների աշխատանքից ազատման մասին
Քիչ առաջ տեղեկացրինք, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ԱԳՆ նախարար Դավիթ Բաբայանին և 8 այլ նախարարների ազատել է պ...
Ժամանակավորապես կդադարեցվի կենսաչափական անձնագրերի տրամադրումը
Ժամանակավորապես կդադարեցվի ՀՀ քաղաքացիներին կենսաչափական անձնագրերի տրամադրումը։ Նման որոշում կայացվեց կառավարության այս...
Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել
Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները նոյեմբերի 15-...
«Ադրբեջանի ՊՆ-ն խնդրում է ԼՂ-ում ռուս խաղաղապահներին չօգտագործել «Լեռնային Ղարաբաղ» անվանումը․ Մարուքյան
«Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը խնդրում է ԼՂ-ում ռուս խաղաղապահներին չօգտագործել «Լեռնային Ղարաբաղ» անվանումը։...