Դեկտեմբեր‎ի 07 Երևան 6°C

$ 395.53 | € 393.43 | ₽ 6.42

Երևան 6°C | $ 395.53 | € 393.43 | ₽ 6.42

«Դաստիարակչական ապտակ եմ տվել». ծեծկռտուք` Արցախի պատգամավորների միջև

 ԱՀ ԱԺ «Միասնական հայրենիք» խմբակցության պատգամավոր Արշակ Գրիգորյանի եւ ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանի միջեւ նոյեմբերի 18-ին միջադեպ է տեղի ունեցել։

News.am-ի հետ զրույցում Դավիթ Գալստյանն ասաց, որ միջադեպը քաղաքական թեմայի հետ առնչություն չունի.

«Ես չեմ ուզում անդրադառնալ այդ մանիպուլատիվ հայտարարություններին։ Այդ դեպքը միջանձնային էր, չգիտես՝ ինչու կուսակցությունը քաղաքական երանգ է տվել։ Չեմ կարծում, որ կարելի էր սա քաղաքականացնել։ Անձնական վիրավորանք է ինձ հասցրել, ես էլ դաստիարակչական ապտակ եմ տվել»։

 

Դավիթ Գալստյանը չցանկացավ մանրամասներ հայտնելով, նշելով, որ դեպքն իրավապահների դաշտում է։

Ավելի վաղ «Միասնական հայրենիք» կուսակցությունը հայտարարություն էր տարածել, թե «Արմենիա» հյուրանոցի սրճարանում Դավիթ Գալստյանը քաղաքական դրդապատճառներով անվայելուչ արտահայտություններ ու սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել Արշակ Գրիգորյանի եւ «Միասնական հայրենիք» կուսակցության անդամների նկատմամբ, որի հետեւանքով վերջիններս հարվածներ են հասցրել միմյանց։