Ոստիկանության 3 աշխատակից կազատվի ծառայությունից, մեկը` նկատողություն կստանա
Նոյեմբերի 18-ին տեղի է ունեցել ոստիկանության կարգապահական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարել է ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը։ Մասնակցել են էին ոստիկանության շտաբի պետը, հասարակական անվտանգության ապահովման գլխավոր, ներքին անվտանգության և իրավաբանական վարչությունների պետերը և ոստիկանության կարգապահական հանձնաժողովում ընդգրկված հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Ուսումնասիրվել են և քննարկվել ոստիկանության չորս աշխատակցի նկատմամբ իրականացված ծառայողական քննության նյութերն ու եզրակացությունները: Փաստական հանգամանքները վերլուծելուց հետո հանձնաժողովը որոշում է կայացրել դիմել ոստիկանության պետին՝ երեք ծառայողի նկատմամբ կիրառելու «Ոստիկանությունում ծառայությունից ազատում» կարգապահական տույժը, իսկ մեկի նկատմամբ՝ «Նկատողություն»։
Հիշեցնենք, որ այսօր՝ նոյեմբերի 21-ին, «Եռաբլուր»-ում բռնության ենթարկված ծնողները բողոքի ակցիա էին իրականացնում Քննչական կոմիտեի մոտ։
Նմանատիպ հոդվածներ
Պուտինը պարգևատրել Գարեգին Երկրորդին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդին պարգևատրել է Պատվո շքանշանով։ Համապատասխան...
Քրդստանի աշխատավորական կուսակցությունը` Ստամբուլում տեղի ունեցած պայթյունին իրենց մասնակցության մասին
Քրդստանի աշխատավորական կուսակցությունը (PKK) հերքել է իր առնչությունը Ստամբուլի պայթյունին: Այս մասին հայտնում Al-Jazeer...
ԱՄԷ-ն փորձել է միջամտել ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությանը. ի՞նչ է պարզել Ամերիկյան հետախուզությունը
Ամերիկյան հետախուզությունը պարզել է, որ Արաբական Միացյալ Էմիրությունները փորձել է միջամտել ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության...
Լիբանանը Սադամ Հուսեյնի ազգականին արտահանձնել է Իրաքին
Նոյեմբերի 9-ին Լիբանանը Իրաք է արտահանձնել մի տղամարդու, ով Սադամ Հուսեյնի ազգականն է. տղամարդը մեղադրվում է ԴԱԻՇ-ի ջարդ...