Քաթարում մեկնարկող ֆուտբոլի աշխարհի առաջնության խաղերի ժամանակ գարեջուր չեն խմի
Երկու օրից Քաթարում մեկնարկող ֆուտբոլի աշխարհի առաջնության ընթացքում գարեջրի վաճառքը մարզադաշտերում և դրանց հարակից տարածքներում կարգելվի։ Այս մասին այսօր հայտարարել է Ֆուտբոլային ֆեդերացիաների միջազգային ընկերակցությունը՝ FIFA-ն՝ նշելով, որ այս որոշումը կայացվել է Քաթարի իշխանությունների և առաջնության գլխավոր հովանավորներից մեկի՝ Budweiser գարեջրի արտադրությամբ զբաղվող AB InBev ընկերության միջև երկարատև բանակցություններից հետո։
«Քննարկումների արդյունքում որոշում է կայացվել ալկոհոլային խմիչքների վաճառքը կենտրոնացնել երկրպագուների համար նախատեսված հատուկ գոտիներում և արտոնագրված հաստատություններում՝ հեռացնելով խմիչքի վաճառքով զբաղվող կետերը մարզադաշտերից և դրանց շրջակայքից», - նշված է FIFA-ի պաշտոնական ներկայացուցչի հայտարարության մեջ։
«Առաջնությանը ժամանող երկրպագուների մի զգալի մասը Մերձավոր Արևելքից և Հարավային Ասիայից է, որտեղ ալկոհոլը տեղական մշակույթում մեծ տեղ չունի։ Դա է պատճառը, որ ալկոհոլային խմիչքների առկայությունը կարող է տհաճություն պատճառել այդ մարդկանց», - նշում են FIFA-ի ներկայացուցիչները։
Նմանատիպ հոդվածներ
Հակառակորդի կրակոցից զինծառայող է վիրավորվել․ ՊՆ
Նոյեմբերի 17-ին՝ ժամը 11:00-ին, հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված մարտական դիրքում հակառակորդի...
Հայաստանցի վարորդները պետք է զգույշ լինեն․ ինչ փոփոխություն կա Վրաստանում
Վրաստանի խորհրդարանը քննարկում է օտարերկրյա պետհամարանիշներով ավտոմեքենաների երթևեկության կանոնները խախտելու համար տուգա...
Արայիկ Հարությունյանը Դավիթ Բաբայանին և 8 այլ նախարարների ազատել է պաշտոնից
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 23-ին ստորագրել է մի շարք հրամանագրեր՝ պաշտոններից ազատման...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բանտարկություն Հայաստանի հետ խաղաղության կոչերի համար․ ի՞նչ է կատարվում Բաքվում
Բանտարկություն Հայաստանի հետ խաղաղության կոչերի համար։ «Ադրբեջանի հասարակական-քաղաքական ակտիվիստներին 2020 թվականի վերջի...