«Սեքյուրիթի Դրիմ» ՍՊԸ-ն դիմել է դատարան` ընդդեմ կառավարության
«Սեքյուրիթի Դրիմ» ՍՊԸ-ն դիմել է վարչական դատարան՝ վիճարկելու կառավարության որոշումը «Ոստիկանության տեսալուսանկարահանող էլեկտրոնային համակարգերի կառավարման կենտրոն» ՊՈԱԿ հիմնադրելու մասին:
Նշենք, որ Կառավարության թիվ 1091-Ն որոշմամբ «Ոստիկանության տեսալուսանկարահանող էլեկտրոնային համակարգերի կառավարման կենտրոն» ՊՈԱԿ է ստեղծվել, դադարեցնելով «Սեքյուրիթի Դրիմ» ՍՊԸ լիազորությունները։
«Սեքյուրիթի Դրիմ» ՍՊԸ–ն Վարչական դատարանից պահանջել է անվավեր ճանաչել Կառավարության14.07.2022թ. թիվ 1091-Ա որոշումը․«Ընկերույթունը 2022 թվականի հոկտեմբերի 7-ին դիմում է ներկայացրել Վարչական դատարան ընդդեմ Կառավարության՝ «Ոստիկանության տեսալուսանկարահանող էլեկտրոնային համակարգերի կառավարման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին 2022 թվականի հուլիսի 14-ի թիվ 1091-Ն որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին»։
Դատարանը մերժել է հայցը, հիմնավորմամբ, որ հայցը ենթակա չէ դատարանում քննության, ուստի հայցադիմումի ընդունումը պետք է մերժել Վարչական դատավարության օրենսգրքի (ՎԴ օրենսգիրք) 80-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով:Այսպես, ՎԴ օրենսգրքի 192-րդ հոդվածի 1-ին մասը իրավունք է տալիս ֆիզիկական և իրավաբանական անձանց վիճարկել կիրառված կամ կիրառման ենթակա ենթաօրենսդրական նորմատիվ իրավական այն ակտերը, որոնցով խախտվել են կամ կարող են խախտվել Սահմանադրության 2-րդ գլխով, մարդու և քաղաքացու իրավունքներին և ազատություններին վերաբերող միջազգային իրավունքի նորմերով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենքներով ամրագրված դիմողների իրավունքները: Ըստ այդմ, ֆիզիկական և իրավաբանական անձինք չեն կարող վիճարկել այնպիսի ակտեր, որոնք չեն առնչվում իրենց իրավունքներին, ըստ այդմ՝ դրանցով չեն կարող խախտվել իրենց իրավունքները:
«Սեքյուրիթի Դրիմ» ՍՊԸ վերաքննիչ բողոք է ներկայացրել։
Նմանատիպ հոդվածներ
Ժամանակավորապես կդադարեցվի կենսաչափական անձնագրերի տրամադրումը
Ժամանակավորապես կդադարեցվի ՀՀ քաղաքացիներին կենսաչափական անձնագրերի տրամադրումը։ Նման որոշում կայացվեց կառավարության այս...
Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել
Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները նոյեմբերի 15-...
Նիկոլ Փաշինյանը՝ Ադրբեջանի գործողությունների մասին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը թվիթերյան միկրոբլոգում գրել է. «Ադրբեջանը ԼՂ հայերին «մեր քաղաքացիներ» է անվանում, միևնույն...
Ինչ է կատարվում Արցախում․ Դավիթ Բաբայանը՝ իր և մյուս նախարարների աշխատանքից ազատման մասին
Քիչ առաջ տեղեկացրինք, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ԱԳՆ նախարար Դավիթ Բաբայանին և 8 այլ նախարարների ազատել է պ...