Արմեն Աշոտյանը մեղադրվում է փողերի լվացման և պաշտոնեական դիրքի չարաշահման մեջ. փաստաբան

Արմեն Աշոտյանին մեղադրանք է ներկայացվել, նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել երկրից չբացակայելը։ Այս մասին լրագրողներին ասել է Արմեն Աշոտյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը:
 

«Արմեն Աշոտյանին մեղադրանք առաջադրվեց պաշտոնեական դիրքի չարաշահում և չեք հավատա` փողերի լվացում, իրենց սիրելի հոդվածն է։ Ես չեմ կարող մեկնաբանել մի բան, որը կապ չունի քրեաիրավական գիտության հետ, սա նոնսենս չէ, սա աբսուրդ չէ»,֊ ասել է Աթանեսյանը։ 

 

Իր խոսքով` այդ մեղադրանքը կարելի է պահել որպես «նիկոլական արդարադատության հուշարձան»։
 

«Այս որոշման իրական հեղինակները ճիշտ կանեն իրենց դիպլոմները վառեն»,֊ասել է Աթանեսյանը։ 

 

Հիշեցնենք, որ այսօր «Զվարթնոց» օդանավակայանում Արմեն Աշոտյանին արգելել են երկրից դուրս գալ և մեկնել Լիսաբոն՝ ԵԺԿ Քաղաքական համաժողովին մասնակցելու։ Աշոտյանի կարծիքով՝ տեղի ունեցածը քաղաքական դրդապատճառներով է։ Գործը վերաբերում է Երևանի պետական բժշկական համալսարանին, որով մեղադրյալ է նախկին ռեկտոր Միքայել Նարիմանյանը։ Գործով անցնում է նաև ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանի հայրը՝  Վաչիկ Սաղաթելյանը։ 2018 թվականին ՊՎԾ-ն ուսումնասիրություն է արել նշված համալսարանում, այնուհետև գործն ուղարկվել է ԱԱԾ, հետո նախկին ՀՔԾ, իսկ այժմ այն վերաբացվել է և գտնվում է Քննչական կոմիտեի վարույթում։

Քաղաքականություն

Պատահարներ