Սա պետության ու ազգի երեսին թքելու քայլ է. Վանդալիզմ` Նժդեհի արձանի նկատմամբ. Աբրահամ Գասպարյան

Հեռուստահաղորդավար Աբրահամ Գասպարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 

«Վանդալիզմ՝ Նժդեհի արձանի նկատմամբ։ Երկրի ներսում թշնամու օրակարգերն սպասարկողների պակաս չկա։ Նժդեհը պատահական թիրախ չի դարձել, գրությունն էլ՝ ֆարսիով թարգմանաբար՝ «Մահ Խամենեին», չի տեղավորվում հայության ու Հայաստանի ազգային-պետական գաղափարախոսության, շահերի ու արժեքների համատեքստում, դեռ չեմ խոսում մեծ առաջնորդի հիշատակի նկատմամբ նողկալի ու թշնամական սրբապղծության մասին։ 

 

 ՀՀ ոստիկանություն, պահանջում եմ վայրկյան առաջ հայտնաբերել հանցախմբին (անձին), հրապարակել ինքնությունն ու ամենախիստ պատիժը սահմանել։ Սա պետության ու ազգի երեսին թքելու քայլ է։ Ոստիկանի ու նրա ուսադիրի արժանապատվությունը սկսվում է այս ու նմանատիպ հուշարձաններից։ Սա աշխարհաքաղաքական հստակ, ու վտանգավոր քայլ է, որն ավելի վատ գալիքի նախերգանքն է», գրել է նա։

Քաղաքականություն

Պատահարներ