ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Հայաստանում միկրոսխեմաներ արտադրող ընկերության դեմ. ԶԼՄ

ԱՄՆ-ն Գանձապետարանի արտաքին ակտիվների վերահսկման գրասենյակը (OFAC) ԱՄՆ պետքարտուղարության հետ համատեղ պատժամիջոցներ է սահմանել ռուսական ռազմարդյունաբերական համալիրին աջակցող տեխնոլոգիաների գնման անդրազգային ցանցի վրա: Այս մասին գրում է Aravot.am-ը։

 

Պատժամիջոցների տակ է հայտնվել նաև Հայաստանում տեղակայված Milur Electronics ընկերությունը: 

 

Նշվում է, որ Milur Electronics ՍՊԸ-ն (Milur Electronics) ինտեգրալային միկրոսխեմաներ արտադրող ռուսական Milandr ընկերության հայաստանյան մասնաճյուղն է, որը հիմնադրվել է արտասահմանյան գործարաններից պատվերներ ստանալու, միկրոսխեմաներ արտադրելու և արտասահմանյան վաճառքներ իրականացնելու նպատակով։ 

 

Փաստացի, Milur Electronics-ը օգտագործվել է որպես Milandr-ի ֆրոնտ ընկերություն՝ որպես արտասահմանյան գործընկերների հետ Milandr-ի բիզնեսը վարելու միջոց:

Քաղաքականություն