Twitter-ը կդադարի նշել, թե ինչ սարքից է գրառում արվել

Twitter-ը կդադարի նշել այն սարքը, որից սոցցանցում գրառում է արվել

 

Space X-ի և Tesla-ի գործադիր տնօրեն Իլոն Մասկը հայտնել է, որ Twitter-ը կդադարի նշել այն սարքը, որից սոցցանցում գրառում է արվել

 

Ձեռնարկատերն այն անվանել է էկրանի տարածության և հաշվարկների վատնում, գրում է ТАСС-ը։

 

«Մենք վերջապես կդադարենք նշել, թե ինչ սարքից է եղել թվիթը (էկրանի տարածքի և հաշվարկների վատնում) յուրաքանչյուր թվիթի տակ»,- գրել է Մասկը։

 

Հոկտեմբերի 27-ին Իլոն Մասկը կնքեց 44 միլիարդ դոլար արժողությամբ գործարք՝ ձեռք բերելու Twitter-ը, որին պատկանում է համանուն սոցիալական ցանցը։  

 

ԱՄՆ արժեթղթերի և բորսաների հանձնաժողովի տվյալների բազայում հոկտեմբերի 31-ին զետեղված փաստաթղթերի համաձայն՝ միլիարդատերը պատրաստվում է ցրել տնօրենների խորհուրդը։  

 

Ընկերության գնումից անմիջապես հետո Մասկը հեռացրել է ղեկավարության մի շարք անդամների, իսկ որոշ ժամանակ անց հաստիքները կրճատել է գրեթե կիսով չափ։

Քաղաքականություն