Սպասվում է Մակրոն-Փաշինյան հանդիպում. Ելիսեյան պալատ
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նոյեմբերի 19-ին Ջերբայում կայանալիք Ֆրանկոֆոնիայի 18-րդ գագաթնաժողովի շրջանակում կհանդիպի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Այս մասին ասվում է Ելիսեյան պալատի հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ Մակրոնն այս մասին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցի ընթացքում:
Ըստ հաղորդագրության՝ հեռախոսազրույցի ընթացքում Մակրոնն ու Ալիևը քննարկել են նաև Հայաստանի, Ադրբեջանի, Ֆրանսիայի ղեկավարների և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի մասնակցությամբ Պրահայի քառակողմ գագաթնաժողովի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները:
Էմանուել Մակրոնը բարձր է գնահատել Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության կայունացնող դերը, որի տեղակայման մասին որոշումն ընդունվել էր Պրահայի գագաթնաժողովի արդյունքներով:
Մակրոնը վերահաստատել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը նպաստելու և քաղաքական լուծման հասնելու Ֆրանսիայի պատրաստակամությունը, ինչը թույլ կտա խաղաղություն հաստատել տարածաշրջանում:
Նմանատիպ հոդվածներ
Միրզոյանը ցավակցել է թուրք գործընկերոջը
ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը Ստամբուլում տեղի ունեցած պայթյունից հետո գրառում է արել Twitter–ում և ցավակցություն հ...
«Մի՞թե հայերի կյանքն ավելի քիչ արժեք ունի, քան ուկրաինացիների կյանքը». սենատորի ազդեցիկ ելույթը
Ֆրանսիայի Սենատում ընթանում է Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին բանաձեւի քննարկումը։ «Չի կարելի Հայաստանի...
Զելենսկին նշել է ՌԴ-ի հետ խաղաղության հաստատման պայմանները
G20-ի գագաթնաժողովի մասնակիցներին ուղղված տեսաուղերձի ժամանակ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նշել է Ուկրաինայի և...
Ի՞նչ են քննարկել ԱՄՆ-ն ու ՌԴ-ն Թուրքիայում. ո՞վ էր նախաձեռնել հանրության համար անսպասելի այս հանդիպումը
Ամերիկայի Կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Ուիլյամ Բերնսը Անկարայում հանդիպել է Ռուսաստանի արտաքին հետախուզութ...