Նավթի գներն ընկել են ՕՊԵԿ-ի կանխատեսումներից հետո

Նավթի գներն ընկել են երկուշաբթի երեկոյան ՕՊԵԿ-ի ամսական կանխատեսումների հրապարակումից հետո, գրում է Интерфакс-ը։

 

Brent ապրանքանիշի հունվարյան ֆյուչերսները Լոնդոնի ICE Futures բորսայում Մոսկվայի ժամանակով ժամը 19:57-ին նվազել են 1,81 դոլարով (1,89%)՝ հասնելով 94,18 դոլարի՝ մեկ բարելի դիմաց։

 

WTI-ի դեկտեմբեր ամսվա ֆյուչերսների գնանշումները Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) նշված ժամանակով նվազել են 2,24 դոլարով (2,42%)՝ հասնելով 86,72 դոլարի՝ մեկ բարելի դիմաց։

 

ՕՊԵԿ-ը նվազեցրել է 2022 թվականին նավթի պահանջարկի իր գնահատականը օրական 100 հազար բարելով՝ մինչև 99,57 միլիոն բարել/օր, 2023 թվականին պահանջարկի գնահատականը նույնպես կրճատվել է օրական 100 հազար բարելով՝ մինչև 101,82 հազար բարել/օր, ասվում է կազմակերպության ամսական հաշվետվության մեջ:

Քաղաքականություն