Մենք չենք ընդունում ԱՄՆ-ի ցավակցությունները. թուրք նախարար
«Եթե Ստամբուլի Իսթիքլալ փողոցում պայթյուն իրականացրած ահաբեկիչները չձերբակալվեին, նրանք այսօր կփախչեին Հունաստան»,- այս մասին լրագրողներին հայտնել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն։ Նա նշել է, որ ահաբեկչության պատվիրատուները փորձել են վերացնել ապացույցները՝ պատվիրելով պայթյուն իրականացրած անձի սպանությունը։ Սոյլուն հավելել է, որ Թուրքիան կշարունակի հակաահաբեկչական գործողությունը։
«Մենք չենք ընդունում ԱՄՆ-ի ցավակցությունները»,- ընդգծել է նախարարը։
Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ Թուրքիայում ձերբակալել են ենթադրյալ ահաբեկիչ կնոջը:
Նմանատիպ հոդվածներ
Նիկոլ Փաշինյանը՝ Ադրբեջանի գործողությունների մասին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը թվիթերյան միկրոբլոգում գրել է. «Ադրբեջանը ԼՂ հայերին «մեր քաղաքացիներ» է անվանում, միևնույն...
Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել
Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները նոյեմբերի 15-...
Ժամանակավորապես կդադարեցվի կենսաչափական անձնագրերի տրամադրումը
Ժամանակավորապես կդադարեցվի ՀՀ քաղաքացիներին կենսաչափական անձնագրերի տրամադրումը։ Նման որոշում կայացվեց կառավարության այս...
Բայդենը՝ Խերսոնից Ռուսաստանի նահանջի մասին
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը խոսել է Խերսոնից զորքը հանելու Մոսկվայի որոշման մասին. նա ասել է, որ դա սպասելի էր և վկայում է Ռո...