Մանրամասներ` Բայդեն-Սի Ծինփին բանակցությունների մասին
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը G20-ի գագաթաժողովում Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ բանակցությունները «բաց եւ անկեղծ» է գնահատել:
«Մենք հենց նոր բաց ու անկեղծ զրույց ունեցանք»,- Ինդոնեզիայում G20-ի գագաթաժողովի շրջանակներում Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ բանակցություններից հետո ասել է Բայդենը լրագրողներին: Նրա խոսքով, ինքը Չինաստանի ղեկավարին տեղեկացրել է, որ ԱՄՆ-ը կպաշտպանի իր շահերը։ «Մենք ակտիվորեն կմրցակցենք, բայց ես հակամարտություն չեմ փնտրում»,- ասել է Բայդենը։
Սպիտակ տան մամուլի ծառայության փոխանցմամբ՝ երկու երկրների ղեկավարները քննարկել են նաեւ Թայվանի շուրջ ստեղծված իրավիճակը։ Այս կապակցությամբ ԱՄՆ նախագահը ՉԺՀ-ի ղեկավարին հավաստիացրել է, որ Վաշինգտոնի քաղաքականությունը կղզու նկատմամբ չի փոխվել։
Չինաստանի նախագահ Սի Ծինփինն էլ իր հերթին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ հանդիպման ժամանակ Թայվանի հարցը «կարմիր գիծ» է անվանել Չինաստանի եւ ԱՄՆ-ի հարաբերություններում, որը չի կարելի հատել, ասվում է Չինաստանի ԱԳՆ հաղորդագրության մեջ։
«Թայվանի հարցը Չինաստանի հիմնարար շահերի միջուկն է, չին-ամերիկյան հարաբերությունների քաղաքական հիմքը, առաջին կարմիր գիծը, որը չի կարելի հատել»,- ասել է Ծինփինը։
Նմանատիպ հոդվածներ
Զելենսկին նշել է ՌԴ-ի հետ խաղաղության հաստատման պայմանները
G20-ի գագաթնաժողովի մասնակիցներին ուղղված տեսաուղերձի ժամանակ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նշել է Ուկրաինայի և...
Միրզոյանը ցավակցել է թուրք գործընկերոջը
ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը Ստամբուլում տեղի ունեցած պայթյունից հետո գրառում է արել Twitter–ում և ցավակցություն հ...
Ի՞նչ են քննարկել ԱՄՆ-ն ու ՌԴ-ն Թուրքիայում. ո՞վ էր նախաձեռնել հանրության համար անսպասելի այս հանդիպումը
Ամերիկայի Կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Ուիլյամ Բերնսը Անկարայում հանդիպել է Ռուսաստանի արտաքին հետախուզութ...
«Մի՞թե հայերի կյանքն ավելի քիչ արժեք ունի, քան ուկրաինացիների կյանքը». սենատորի ազդեցիկ ելույթը
Ֆրանսիայի Սենատում ընթանում է Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին բանաձեւի քննարկումը։ «Չի կարելի Հայաստանի...