«Կարծում եմ՝ առաջիկայում էլ կլինեն, պետք է պատրաստ լինենք այս ամենին». Արմեն Խաչատրյան
Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանն անդրադարձավ ադրբեջանական զինուժի կողմից շարունակվող սադրանքներին։
«Որևէ զարմանալու բան չկա, մենք, ինչքան հիշում ենք, այդ սադրանքները եղել են, կարծում եմ՝ առաջիկայում էլ կլինեն, պետք է պատրաստ լինենք այս ամենին», - ասաց պատգամավոր։
Խաչատրյանն ասաց, որ հայկական կողմից բավական ակտիվ շարունակվում են ինժեներական աշխատանքները, որոշ հատվածներում արդեն տրվել է ավարտ և հավելեց, որ առաջնագծում կահավորում իրականացնելը, ինժեներատեխնիկական լուծումներ տալը որևէ կերպ պայմանավորված չէ սահմանների գծման հեռանկարի հետ. պայմանավորված է կոնկրետ այս պահին մեր պաշտպանունակությունը կազմակերպելու ու բարձրացնելու հետ։
«Այսինքն՝ եթե նորից ագրեսիա եղավ, մենք պետք է ամեն կերպ պատրաստ լինենք, սա արվում է այդ նպատակով, որևէ կապ չունի սահմանների գծնանշման աշխատանքների հետ։ Մեր հարևանն Ադրբեջանն է ու հուսալ, որ այս անգամ չեն հարձակվի, տեղին չէ, ցանկացած սցենար կարող է իրականություն դառնալ», - ընդգծեց Խաչատրյանը։
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանը կանդրադառնա Ալիևի՝ Շուշիում արած հայտարարություններին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է գալու համապարփակ ելույթով, որտեղ անդրադառնալու է Ալիևի՝ Շուշիում արած հայտարարությունն...
Այսօր տեղի կունենա Միրզոյանի, Բլինքենի և Բայրամովի հանդիպումը. ՀՀ ԱԳՆ
Ամերիկյան կողմի նախաձեռնությամբ նոյեմբերի 7֊ին Վաշինգտոնում տեղի կունենա Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, ԱՄՆ պետք...
ՀՀ ԱԳՆ-ն պատասխանել է Ալիևի հայտարարությանը
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը, թե դեկտեմբերի 7-ին...
Չավուշօղլուն պատասխանել է Միրզոյանի ցավակցական հաղորդագրությանը
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն անդրադարձել է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի` Ստամբուլում տեղի ունեցած...