Հատուկ անգրագետների համար. Լավրովը` իր խելացի ժամացույցի մասին

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հերքել է, որ ինքը Apple ապրանքանիշի խելացի ժամացույց ունի։  Համապատասխան տեղեկությունը հայտնում է ՏԱՍՍ-ը։

 

Քաղաքական գործիչն արձագանքել է ավելի վաղ ցանցում հայտնված տեղեկատվությանն այն մասին, որ նա օգտագործում է ամերիկյան գաջեթներ, որոնք ունակ են տվյալներ հավաքել սարքի տիրոջ մասին։ 

 

Նա նշել է, որ համացանցում նշված սարքը արտադրվել է մեկ այլ արտասահմանյան ընկերության կողմից։  

 

«Հատուկ անգրագետների համար արժե բացատրել, որ ժամացույցը արտադրվել է ոչ թե Apple-ի, այլ Huawei-ի կողմից», - ասել է արտգործնախարարը հրատարակությանը տված հարցազրույցում։

 

Նշվում է, որ ցանցը Լավրովի ժամացույցի վրա ուշադրություն է հրավիրել այն բանից հետո, երբ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան քաղաքական գործչի հետ տեսանյութ է հրապարակել Telegram-ում։

Քաղաքականություն