
Արցախի ՊԲ-ն հայտարարություն է տարածել

Արցախի պաշտպանության բանակը հայտարարություն է տարածել, որում նշվում է, որ Ադրբեջանի ՊՆ-ի տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները նոյեմբերի 13֊ի լույս 14֊ի գիշերը կրակ են բացել Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է։
Հիշեցնենք, որ քիչ առաջ ՀՀ ՊՆ-ն ևս հերքել էր ադրբեջանական ապատեղեկատվությունը: