Անկարայում բանակցություններ են ընթանում ռուսական և ամերիկյան պատվիրակությունների միջև. ԶԼՄ
«Կոմերսանտ»-ին հայտնի է դարձել, որ այսօր Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում բանակցություններ են ընթանում ռուսական և ամերիկյան պատվիրակությունների միջև։ Ռուսական կողմից Անկարա է մեկնել Արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը։ Այս հանդիպման մասին նախկինում հրապարակավ չի հայտարարվել։
Աղբյուրը առայժմ հրաժարվում է բանակցությունների մանրամասները հայտնել: Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ չի կարող ոչ հաստատել, ոչ հերքել Անկարայում բանակցությունների մասին տեղեկատվությունը։ Վերջին անգամ Ժնևում ռուսական և ամերիկյան պատվիրակությունները հանդիպել են այս տարվա հունվարի 10-ին՝ անվտանգության երաշխիքների շուրջ բանակցությունների համար։ Հունվարյան բանակցային գործընթացի գործնական արդյունքների բացակայությունը հաճախ դիտվում է որպես Ուկրաինայում ռազմական գործողությունների բռնկման դիվանագիտական նախադրյալ։
Նմանատիպ հոդվածներ
Զելենսկին նշել է ՌԴ-ի հետ խաղաղության հաստատման պայմանները
G20-ի գագաթնաժողովի մասնակիցներին ուղղված տեսաուղերձի ժամանակ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նշել է Ուկրաինայի և...
Միրզոյանը ցավակցել է թուրք գործընկերոջը
ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը Ստամբուլում տեղի ունեցած պայթյունից հետո գրառում է արել Twitter–ում և ցավակցություն հ...
Ի՞նչ են քննարկել ԱՄՆ-ն ու ՌԴ-ն Թուրքիայում. ո՞վ էր նախաձեռնել հանրության համար անսպասելի այս հանդիպումը
Ամերիկայի Կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Ուիլյամ Բերնսը Անկարայում հանդիպել է Ռուսաստանի արտաքին հետախուզութ...
«Մի՞թե հայերի կյանքն ավելի քիչ արժեք ունի, քան ուկրաինացիների կյանքը». սենատորի ազդեցիկ ելույթը
Ֆրանսիայի Սենատում ընթանում է Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին բանաձեւի քննարկումը։ «Չի կարելի Հայաստանի...