ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բայդենի ինքնաթիռը վայրէջք կատարեց Կամբոջայում
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ժամանել է Կամբոջա՝ մասնակցելու Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի (ASEAN) գագաթնաժողովներին։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով Կամբոջայի տեղեկատվության նախարարությանը։
Նշվում է, որ ամերիկացի առաջնորդի ինքնաթիռը Կամբոջայում վայրէջք է կատարել տեղական ժամանակով ժամը 08։10-ին։ Այստեղ Բայդենը մտադիր է մասնակցել ASEAN-ի 40-րդ և 41-րդ գագաթնաժողովներին։
Հաղորդվում է, որ նոյեմբերի 13-ին Բայդենը երկկողմ բանակցություններ կանցկացնի Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդայի, ինչպես նաև Հարավային Կորեայի նախագահ Յուն Սոկ Յոլի հետ։ Բացի այդ, նա մտադիր է նաև եռակողմ հանդիպում անցկացնել Ճապոնիայի վարչապետի ու Հարավային Կորեայի նախագահի հետ հնդկական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում համագործակցության ամրապնդումը շարունակելու համար։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանը Շառլ Միշելին պատմել է ադրբեջանական ագրեսիայի հետևանքների մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թունիսի Ջերբա քաղաքում անցկացվող Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 18-րդ գագաթնաժողովի շ...
Փաշինյանը ՔՊ գրասենյակ կգնա․ ինչ հանդիպում է սպասվում
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր պատրաստվում է գնալ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության գրասենյակ, որտեղ նեղ շրջանակ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Տեղեր կան, որ թշնամու դիրքերը, զինվորների դեմքերը երևում են․ ՔՊ-ական պատգամավոր
Մենք այցելել ենք Ջերմուկի սահմանային հատվածներ, մեր աչքով ենք տեսել այն, ինչ կա ու հետևում ենք սահմանային աշխատանքներին։...
Լուսանկարներ․ ԱՄՆ-ում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Վաշինգտոնում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Էրիկա Օլսոնի և ԵԱՀԿ Մինսկի...