Զելենսկին դարձել է «ամերիկյան նպաստների թագուհի». ի՞նչ են ասել Fox News-ի եթերում
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին դարձել է «ամերիկյան նպաստների թագուհի», Fox News հեռուստաալիքի Tucker Carlson Tonight-ի եթերում հայտարարել է լրագրող Քենդիս Օուենսը: Տեղեկատվությունը փոխանցում է ՌԻԱ Նովոստին:
«Հիմա ինչքա՞ն է մեզ արժենում Ուկրաինան` 50 միլիարդ դոլար: Բայց դա բավարար չէ նպաստների թագուհու համար»,-ասել է նա:
Լրագրողը կոչ է արել խստորեն հետեւել, թե ուր է գնում Ուկրաինային օգնության յուրաքանչյուր դոլարը, քանի որ հարկային ծառայության «ցնցող աշխատակիցները», նրա խոսքով, չգիտես ինչու, չեն հետեւում արտասահման ուղարկվող փողերին:
Բացի այդ, Օուենսը կասկածելի է համարել, որ Միացյալ Նահանգները 2021 թվականի օգոստոսի 31-ին շտապ զորքերը դուրս են բերել Աֆղանստանից, իսկ հենց հաջորդ օրը ՝ սեպտեմբերի 1-ին, հայտարարել են ՆԱՏՕ-ին անդամակցելու գործում Ուկրաինային աջակցելու ԵՄ ջանքերին միանալու մասին:
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանը կանդրադառնա Ալիևի՝ Շուշիում արած հայտարարություններին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է գալու համապարփակ ելույթով, որտեղ անդրադառնալու է Ալիևի՝ Շուշիում արած հայտարարությունն...
Այսօր տեղի կունենա Միրզոյանի, Բլինքենի և Բայրամովի հանդիպումը. ՀՀ ԱԳՆ
Ամերիկյան կողմի նախաձեռնությամբ նոյեմբերի 7֊ին Վաշինգտոնում տեղի կունենա Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, ԱՄՆ պետք...
«Ուղիղ ասեք». Սիմոնյանը դիմել է Հայաստանին
«Россия сегодня» մեդիախմբի եւ RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը կոչ է արել Հայաստանի սահմանապահ ծառայ...
«Մարդկանց խուճապն անհասկանալի է, ամեն ինչ կվերադառնա տուն». Մեդվեդև
Ռուսաստանում տարածքային ինքնիշխանության հասկացությունը ոչ մի տեղ չի վերացել, ամեն ինչ կվերադառնա տուն` Ռուսաստան, հայտար...