«Շները հաչում են, քարավանը գնում է». Պապոյան-Իոաննիսյան բանավեճն ու դրա նախապատմությունը

«Շները հաչում են, քարավանը գնում է»։ Ահա այսպիսի գրառում է արել ՔՊ պատգամավոր Գևորգ Պապոյանը` ըստ ամենայնի պատասխանելով Իրազեկ քաղաքացիների միավորման ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի գրառմանը:

 

 Իոաննիսյանը գրել էր.

 

«Ծանոթացեք, Գևորգ Հարությունի Պապոյանն է:
ԱԺ Տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահն է: Հ1-ի եթերում 3 մլրդ 130 մլն դոլարը բաժանում է 2-ի ու ստանում 1 մլրդ 250 մլն: Նույն եթերում տնտեսագիտության թեկնածու Պապոյանը հայտարարում է, որ դոլարի համեմատ դրամի արժևորումը մեղմելու համար ԿԲ-ն պետք է դոլար ծախսի (այո, ոչինչ չեմ խառնում, հենց այդպես էլ ասել է):
Գևորգ Պապոյանը օրերս հայտարարեց, որ ՔՊ ընտրությունների վերահաշվարկի արդյունքներով վարչության անդամների քվեները 2-3 ձայնով են տարբերվել, երբ իրականում այդ թիվը հասնում էր 30-ի: Պապոյանն անգամ ասել էր, որ ըստ իրեն, Արսեն Թորոսյանի ձայները անգամ չեն էլ փոխվել, այնինչ փոխվել էր ուղիղ 20 քվեով:
Բայց Պապոյանը աչքի է ընկնում ոչ միայն թվաբանության ֆենոմենալ գիտելիքներով ու սուտ խոսելու նկատմամբ բացառիկ վերաբերմունքով:
ՔՊ վարչության նորաթուխ անդամ Պապոյանը 2005-2018 թվականներին եղել է ՀՀԿ անդամ: Բայց դա իրեն չի խանգարում հայտարարել, որ ազատ լրատվամիջոցներում երկար տարիներ աշխատած լրագրողները «սովոր չեն» ժողովրդավարական ավանդույթներին:
Ժողովրդավարության դասեր տվող Գևորգ Պապոյանը ժողովրդավարության մասին իր պատկերացումները կտրուկ փոխեց 2018 թվականի ապրիլի 23-ին՝ Սերժ Սարգսյանի հրաժարականի օրը:
Հետևողականության կողմնակից Գևորգ Պապոյանը հեղափոխությունից անմինջապես հետո լքեց ՀՀԿ-ն, սկսեց թրաշ պահել, Ֆեյսբուքյան էջից ջնջեց այն ամենը, ինչ գրել էր նախքան 2018 թվականի ապրիլի 25-ը և ապա մտավ ՔՊ»:

 

Այս բանավեճը, սակայան, ունի նախապատմություն: Երեկ FIP հարթակը հոդված էր հրապարակել` «Անհիմն մեղադրանքներ, մանիպուլյացիա, նախկիններ․ Պապոյանի նոր պնդումները» վերտառությամբ, որում, մասնավորապես, ասվում էր, թե Հանրային հեռուստաընկերության եթերում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը, խոսելով տնտեսության ընթացիկ զարգացումների մասին, մի շարք պնդումներ է արել, որոնք մանիպուլյատիվ են կամ անհիմն։

Պապոյանը արձագանքել էր այդ հոդվածին և գրել.

 

«Քանի որ փաստերի ստուգման հարթակը հայտնի է իր փաստեր ստուգելու վատ կարողությամբ, այնուամենայնիվ մեկ-մեկ նաև ճիշտ բաներ են գրում...: Պատրաստ եմ ՖԻՊ-ի լրագրողների համար կարդալ անվճար դասախոսություն այս թեմայով, որ սխալ բաներ չգրեն ու անհարմար վիճակում չհայտնվեն»։

 

Պապոյանի այս գրառմանն արձագանքել է ՖԻՊ հարթակի խմբագիր Հակոբ Կարապետյանը` նշելով, որ իր խոսքը Պապոյանը մանիպուլացրել է: Պատգամավորը, ինչպես պնդում է Կարապետյանը, փակել է վերջինիս համար մեկնաբանություն թողնելու հնարավորությունը և գրել.

 

«ՖԻՊ-ի գլխավոր խմբագրի այս ինքնախոստովանությամբ ավարտենք ՖԻՊ-ի թեման։ Հուսով եմ հաջորդ անգամ ավելի զգույշ «կստուգեն» փաստերը»:

 




 

Քաղաքականություն

Պատահարներ