Հասարակություն

Ներգաղթյալների հոսքի պատճառով ԱՄՆ-ում աշխատանքից կազատեն սահմանապահ ծառայության պետին

Ներգաղթյալների հոսքի պատճառով ԱՄՆ-ում աշխատանքից կազատեն սահմանապահ ծառայության պետին

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը մաքսային և սահմանային պաշտպանության ծառայության ղեկավար Քրիս Մագնուսից պահանջել է հրաժարական տալ հարավային սահմանին միգրանտների հոսքի պատճառով։  Այս մասին ուրբաթ հայտնել է Associated Press գործակալությունը՝ վկայակոչելով իրավիճակին ծանոթ աղբյուրներ։

 

Մագնուսին երկու տարբերակ են առաջարկել՝ կա՛մ առաջիկա օրերին նա ինքնուրույն կհեռանա, կա՛մ կհեռացվի:  Վերջինս այս պաշտոնը զբաղեցրել է մեկ տարուց էլ քիչ ժամանակ։

 

Անցած ֆինանսական տարում, որն ավարտվել է սեպտեմբերի 30-ին, ԱՄՆ պաշտոնյաները Մեքսիկայի հետ սահմանին ձերբակալել են գրեթե 2,4 միլիոն անօրինական միգրանտների:  Մեկ տարի առաջ այս ցուցանիշը 1,96 միլիոն էր, իսկ 2020 թվականին՝ 646,8 հազար։ հ

 

Հանրապետականները պնդում են, որ սա ԱՄՆ մեկնող միգրանտների միայն մասն է, և նրանցից շատերին հաջողվել է աննկատ հատել սահմանը։

 

Միգրանտների խնդրին Բայդենի վարչակազմի ձախողումը դարձել է միջանկյալ ընտրություններից առաջ հանրապետականների քննադատության հիմնական ոլորտներից մեկը։ 

 

Անօրինական միգրացիայի դեմ պայքարում հաջողությունն անհրաժեշտ է, որ Բայդենն ամրապնդի իր դիրքերը 2024 թվականին նախագահի պաշտոնի համար պայքարում։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250