Հնարավոր է խաղաղության պայմանագիր ստորագրել, իսկ 12 ժամ անց կարող է պատերազմ սկսվել. Փաշինյան

Քիչ է պայմանավորվածություններ ստորագրելը, դրանք պետք է կատարվեն: Այս մասին Հանրայինի եթերում ասել է  վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

 

«Եթե մենք չենք ստեղծում երաշխիքներ, որ եթե մենք հետ քաշվեցինք վաղը չէ մյուս օրը Ադրբեջանը չի հարձակվելու, ստացվում է, որ ինքներս մեր առանց այդ էլ խոցելի անվտանգային համակարգը դարձնում ենք ավելի խոցելի:

Մեր առաջին առաջարկի ժամանակ մենք ասում էինք, որ Ռուսաստանը իրականացնի մոնիտորինգը, Ադրբեջանն ասացի՝ ինձ համար ընդունելի չէ: Այս անգամ մեր առաջարկի մեջ մենյու ենք դրել, ասել ենք՝ կա՛մ Ռուսաստանը, կա՛մ ՀԱՊԿ-ն, կա՛մ ԵԱՀԿ-ն, կա՛մ ՄԱԿ-ի ԱԺ-ն, կա՛մ ԵՄ-ն, ավելացրել ենք նաև «այլ տարբերակ»: Մեր ընկալմամբ մինիտորինգը պետք է լինի միջազգային։ Տեսականում և գործնականում հնարավոր է խաղաղության պայմանագիր ստորագրել, և դրանից 12 ժամ հետո կարող է պատերազմ սկսվել, ինչը մենք տեսանք սեպտեմբերի 13-ին», ասել է նա:

 

Ինչ վերաբերում է ապաշրջափակմանը, ապա Փաշինյանը նշել է, որ եթե Հայաստանն ու Ադրբեջանը գնում են տարածաշրջանում խաղաղություն հաստատելու օրակարգը սպասարկելու ճանապարհով, ապա պարզ է, որ այդ շփումները պետք է կազմակերպվեն ինչ- որ ձևով: 

 

«Մենք առարկություն չունենք, եթե Ադրբեջանի կողմից, օրինակ լինի Թուրքիայի սամանապահ ծառայությունը, մեր կողմից էլ ՝Ռուսաստանի սահմանապահ ծառայությունը: Եթե այդ տարբերակն ընդունելի չէ, Ադրբեջանի սահմանին պետք է հսկողություն իրականացնեն ադրբեջանցիները, Հայաստանի սահմանին՝ հայաստանցիները: 21-րդ դարում բազմաթիվ գործողություններ հնարավոր է անել էլեկտրոնային գործիքների կիրառմամբ»,-ասել է Փաշինյանը:

Քաղաքականություն

Պատահարներ