«Հայաստան» խմբակցության պատգամավորները կգնա՞ն ԱԺ
ԱԺ «Հայաստան» խմբակցությունն այս պահին վերջնական որոշում չունի խորհրդարան վերադառնալու վերաբերյալ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսսա Խամոյանը։
«Ֆրակցիայի պարբերական բնույթ կրող քննարկումների ժամանակ ինչպես այդ, այնպես էլ այլ հարցեր են քննարկվում։ Այս պահին վերջնական որոշում չունենք, երբ որոշումը լինի, դրա մասին կտեղեկացվի հանրությանը»,– ասել է պատգամավորը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ «Պատիվ ունեմ» խմբակցությունը վերադառնալու է խորհրդարան եւ մասնակցելու ԱԺ աշխատանքներին։
Հիշեցնենք՝ ընդդիմադիր «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունները ապրիլից բոյկոտել էին ԱԺ նիստերը, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե միջազգային հանրությունը պահանջում է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում մի փոքր իջեցնել նշաձողը։ Ընդդիմությունը Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով դուրս եկավ փողոց, ապա մեկուկես ամիս անց հայտարարեց մարտավարությունը փոխելու մասին։
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանը ՔՊ գրասենյակ կգնա․ ինչ հանդիպում է սպասվում
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր պատրաստվում է գնալ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության գրասենյակ, որտեղ նեղ շրջանակ...
Լուսանկարներ․ ԱՄՆ-ում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Վաշինգտոնում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Էրիկա Օլսոնի և ԵԱՀԿ Մինսկի...
Արցախի վերաբերյալ մեր դիրքորոշումն էապես տարբերվում էր այսօրվա վիճակից. Արա Այվազյանը Ֆրանսիայի հրապարակում է
Ֆրանսիայի հրապարակում եմ Արցախի, Սփյուռքի ու Հայաստանի պաշտպանության համար, որովհետև կարծում եմ, որ բոլոր տարատեսական խո...
Փաշինյանը հարցաքննվել է
Վարչապետ Փաշինյանը որպես վկա հարցաքննվել է Քննչական կոմիտեում: «Ազատության» հարցմանն ի պատասխան՝ քննչական մարմնից հայտնե...