Արցախի վերաբերյալ մեր դիրքորոշումն էապես տարբերվում էր այսօրվա վիճակից. Արա Այվազյանը Ֆրանսիայի հրապարակում է
Ֆրանսիայի հրապարակում եմ Արցախի, Սփյուռքի ու Հայաստանի պաշտպանության համար, որովհետև կարծում եմ, որ բոլոր տարատեսական խոսակցությունների, վարկածների հակառակ, բոլորիս համար պարզ է, որ մեր թշնամիների համար տարբերություն չկա արցախցի ես, հայաստանցի, թե սփյուռքահայ: Թուրքերի համար բոլորս թշնամի ենք, վստահաբար այստեղ հավաքվածները հայության համար են հավաքվել։ Այս մասին Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցու ասաց ԱԳ նախկին նախարար Արա Այվազյանը:
Հարցին, թե հանրահավաքի պահանջներից մեկը Փաշինյանի հեռացումն է, ի՞նքն էլ է նույնը պահանջում, Արա Այվազյանն ասաց․«Ես կարծում եմ, որ այս հանրահավաքի իմաստն այսօր Արցախի և հայկական շահերի շուրջ է, ես դրա համար եմ եկել»:
Հարցին, թե իր պաշտոնավարման ժամանակ ԱԳՆ լուծումները ինչպես էին, այժմ խոսվում է վաշինգտոնյան և ռուսական լուծումների մասին, ինչպես էր իր պաշտոնավարման ժամանակ, Արա Այվազյանն ասաց․ «Կարծում եմ, հետևել եք իմ պաշտոնավարման ժամանակ ԱԳՆ դիրքորոշմանը, որը էապես տարբերվում է այսօրվա իրավիճակից: Ես պնդում եմ, որ այն կեցվածքը, որ որդեգրել էր ԱԳՆ-ն այդ ժամանակ, ճիշտ լուծում էր և մենք պետք է կանգնենք այդ սկզբունքների վրա: Այսինքն, Արցախի հարցի լուծումը պետք է խարսխված լինի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի վրա»:
Նա ասաց, որ իր պաշտոնավարման ավարտից հետո իշխանության անդամների հետ որևէ քննարկում չի ունեցել։
Նմանատիպ հոդվածներ
Լուսանկարներ․ ԱՄՆ-ում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Վաշինգտոնում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Էրիկա Օլսոնի և ԵԱՀԿ Մինսկի...
Փաշինյանը ՔՊ գրասենյակ կգնա․ ինչ հանդիպում է սպասվում
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր պատրաստվում է գնալ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության գրասենյակ, որտեղ նեղ շրջանակ...
Ռոբերտ Քոչարյանը ներկա է հանրահավաքին
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ներկա է հանրահավաքին։ Նշենք, որ այս րոպեներին Ֆրանսիայի հրապարակու...
Վանեցյանը կմասնակցի՞ Երևանի քաղաքապետի ընտրություններին
«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը չի բացառում, որ կմասնակցի 2023 թվականի Երևանի քաղաքապետի ընտրություննե...