Արցախի խորհրդարանը արտահերթ նիստ կանցկացնի

Արցախի Ազգային ժողովը նոյեմբերի 15-ին` ժամը 11:00-ին, կգումարի արտահերթ նիստ։ Այս մասին տեղեկացնում է Արցախի ԱԺ կայքը։

 

«2022 թվականի նոյեմբերի 15-ին` ժամը 11:00-ին, Արցախի Հանրապետության Սահմանադրության 114-րդ հոդվածի 2-րդ մասի եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հանրապետության նախագահի նախաձեռնությամբ Արցախի Հանրապետության Ազգային ժողովը կգումարի արտահերթ նիստ՝ նախաձեռնողի սահմանած հետեւյալ օրակարգով՝

 

«Ընտրական օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ «Հանրաքվեի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին (օրենքների նախագծերի փաթեթ)»։

Քաղաքականություն

Պատահարներ