Ալիևը Արցախի օկուպացված տարածքներ է հրավիրել թյուրքական պետությունների ղեկավարներին. ինչի՞ց է նա դժգոհել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, թյուրքական պետությունների կազմակերպությունների գագաթաժողովում ելույթ ունենալով, հիշել է Ակնայի վիճակը։
«Աղդամը միջազգային փորձագետները համարում են Կովկասի Հիրոսիմա։ Այնտեղ 67 մզկիթներից 65-ն ավերված են, իսկ մնացած երկու մզկիթներին հասցվել է մեծ վնաս, նրանք օգտագործվել են խոզեր ու կովեր պահելու համար։ Դա վիրավորական է ողջ մուսուլմանական աշխարհի համար»,-ասել է Ալիևը։
Ադրբեջանի ագրեսորը խոսել է նաև ականապատ տարածքների մասին և դժգոոհել, որ Հայաստանն ականապատել է տարածքները, որոնք հիմա օկուպացված են Ադրբեջանի կողմից։ Ըստ Ալիևի` այդտեղ 1 մլն ական է տեղադրվել, իսկ 2020 թ. պատերազմի ավարտից մինչ օրս ականների պայթյունի հետևանքով մահացել կամ ծանր վիրավորվել են Ադրբեջանի 270 քաղաքացիներ։
Վերջինս ուրախությամբ նշել է, որ Թուրքիայի նախագահը երեք անգամ եղել է Ղարաբաղում։ Նա ադրբեջանական զինված ուժերի կողմից օկուպացված Արցախ է հրավիրել թյուրքական պետությունների ղեկավարներին, նաև շնորհակալություն է հայտնել Ուզբեկստանի ու Ղազախստանի նախագահներին, որոնց ցուցաբերած աջակցությամբ Վարանդայում կառուցվելու է դպրոց ու ստեղծագործական կենտրոն։
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանը կանդրադառնա Ալիևի՝ Շուշիում արած հայտարարություններին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է գալու համապարփակ ելույթով, որտեղ անդրադառնալու է Ալիևի՝ Շուշիում արած հայտարարությունն...
Այսօր տեղի կունենա Միրզոյանի, Բլինքենի և Բայրամովի հանդիպումը. ՀՀ ԱԳՆ
Ամերիկյան կողմի նախաձեռնությամբ նոյեմբերի 7֊ին Վաշինգտոնում տեղի կունենա Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, ԱՄՆ պետք...
«Ուղիղ ասեք». Սիմոնյանը դիմել է Հայաստանին
«Россия сегодня» մեդիախմբի եւ RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը կոչ է արել Հայաստանի սահմանապահ ծառայ...
«Մարդկանց խուճապն անհասկանալի է, ամեն ինչ կվերադառնա տուն». Մեդվեդև
Ռուսաստանում տարածքային ինքնիշխանության հասկացությունը ոչ մի տեղ չի վերացել, ամեն ինչ կվերադառնա տուն` Ռուսաստան, հայտար...