Ես Փաշինյանին պարզ և հստակ ասացի․ Էրդողան
Քիչ առաջ հայտնեցինք, որ Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել էր, թե Հայաստանից ակնկալում է պոզիտիվ քայլեր։ Նա նաև խոսել է հայկական սփյուռքի մասին։
«Հայկական սփյուռքը՝ լինի Ֆրանսիայում, թե ԱՄՆ-ում, դեմ է (Թուրքիա-Հայաստան) երկխոսությանը, ինչը բացասաբար է անդրադառնում գործընթացի վրա։ Այս պահին մենք բավարար քայլեր չենք տեսնում Երևանի կողմից Անկարայի և Բաքվի հետ հարաբերությունների կարգավորման հարցում»,- ասել է նա։
Թուրքիայի նախագահը վերհիշել է Պրահայում Հայաստանի վարչապետի հետ հանդիպումը.«Ես նրան (Փաշինյանին) պարզ և հստակ ասացի Անկարայի դիրքորոշումը Թուրքիայի և Ադրբեջանի հետ Հայաստանի երկխոսությունների փոխկապակցվածության վերաբերյալ։ Երևանից ակնկալում ենք արդյունավետ քայլեր: Այս պահին ես չեմ կարող ասել կարգավորման որևէ մակարդակի հասնելու մասին։ Միայն Հայաստանը կարող է իրավիճակը փոխել դրական ուղղությամբ և նվազագույնի հասցնել սփյուռքի քայլերից բխող բացասականը»,- ասել է Էրդողանը։
Նմանատիպ հոդվածներ
Բայդենը՝ Խերսոնից Ռուսաստանի նահանջի մասին
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը խոսել է Խերսոնից զորքը հանելու Մոսկվայի որոշման մասին. նա ասել է, որ դա սպասելի էր և վկայում է Ռո...
2025-ին Ղարաբաղում ոչ մի ռուս զինվոր չի լինի. Ադրբեջանի պետական հեռուստաալիքի եթերում սպառնացել են ՌԴ-ին
Ադրբեջանի պետական AzTv հեռուստաալիքը, որը հայտնի է իր հակահայկական բազմաթիվ հաղորդումներով, հերթական ռեպորտաժի ընթացքում...
Նիկոլ Փաշինյանը՝ Ադրբեջանի գործողությունների մասին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը թվիթերյան միկրոբլոգում գրել է. «Ադրբեջանը ԼՂ հայերին «մեր քաղաքացիներ» է անվանում, միևնույն...
Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել
Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները նոյեմբերի 15-...