Ալիևը ոչ միայն սպառնում է, այլ նախապատրաստում ԼՂ հայության ցեղասպանություն․ Փաշինյան
ՀՀ կառավարության նիստի մեկնարկին Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ նոյեմբերի ութին արած հայտարարություններին։ Փաշինյանը նշեց, որ Ադրբեջանը խախտում է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարությունը, միջազգային մի շարք հարթակներում ձեռք բերած պայմանավորվածությունները։
«Ադրբեջանը մինչ օրս քայլեր չի ձեռնարկել Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների հետ երկխոսություն սկսելու ուղղությամբ, ինչի վերաբերյալ պարտավորություն է ստանձնել մի շարք հարթակներում, զուգահեռաբար փորձում են կառուցողական երևալ և հայտարարվում է, թե Լեռնային Ղարաբաղի հայերն իրենց քաղաքացիներն են և իրենց իրավունքներն ու անվտանգությունը երաշխավորված է։ Թե այս պնդումը որքանով է իրականությանը համապատասխանում, կարելի է գործնականում ապացուցել, ստուգելով, թե Ադրբեջանն ինչ պայմաններ է ստեղծել Հադրութի և Լեռնային Ղարաբաղի այլ հայաբնակ տարածքների հազարավոր բնակիչների անվտանգ վերադարձի համար, որոնք տեղահանվել են 44–օրյա պատերազմի հետևանքով։ Ադրբեջանի կողմից այս ուղղությամբ ոչ մի քայլ չի ձեռնարկվել, ինչը նոյեմբերի 9–ի հայտարարության 7–րդ կետի կոպիտ խախտում է։ Այս և նմանատիպ գործողություններն ու հայտարարություններն ակնհայտ են դարձնում, որ Ալիևը ոչ միայն սպառնում է, այլ նախապատրաստում է Լեռնային Ղարաբաղի հայության ցեղասպանություն»,–ասաց Փաշինյանը։
Նա նշեց, որ այս մտադրությունն արտահայտված է նաև խաղաղապահ զորախմբի տեղակայման ժամկետների մասին Ադրբեջանի նախագահի մեկնաբանություններում, որոնք իրենց հերթին կոպտորեն խախտում են եռակողմ ֆորմատով ընդունված հայտարարության կետերից առնվազն երեքը։
Նմանատիպ հոդվածներ
Բայրամովը` Բլինքենի ու Միրզոյանի հետ ունեցած հանդիպման մասին
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը թվիթերյան իր հաշվում գրառում է արել նախօրեին Վաշինգտոնում կայացած ԱՄՆ պետքարտ...
Միրզոյանը ցավակցել է թուրք գործընկերոջը
ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը Ստամբուլում տեղի ունեցած պայթյունից հետո գրառում է արել Twitter–ում և ցավակցություն հ...
«Մի՞թե հայերի կյանքն ավելի քիչ արժեք ունի, քան ուկրաինացիների կյանքը». սենատորի ազդեցիկ ելույթը
Ֆրանսիայի Սենատում ընթանում է Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին բանաձեւի քննարկումը։ «Չի կարելի Հայաստանի...
Զելենսկին նշել է ՌԴ-ի հետ խաղաղության հաստատման պայմանները
G20-ի գագաթնաժողովի մասնակիցներին ուղղված տեսաուղերձի ժամանակ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նշել է Ուկրաինայի և...