ԵՄ-ից հայտարարում են, որ չեն կարողանա խոստացված գումարի մի մասը հատկացնել Ուկրաինային
Եվրահանձնաժողովի ղեկավարի առաջին տեղակալ Վալդիս Դոմբրովսկիսը հայտարարել է, որ Եվրամիությունը չի կարողանա Ուկրաինային 3 միլիարդ եվրո հատկացնել՝ որպես աջակցություն. սա մայիսին Եվրահանձնաժողովի կողմից խոստացված մակրոֆինանսական աջակցության ծրագրով նախատեսված միջոցների մեկ երրորդն է։ Տեղեկատվությունը հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Ինչ վերաբերում է 3 միլիարդ եվրոյին, ապա մենք իսկապես լայն քննարկում ունեցանք այս գումարի շուրջ, որը մայիսին հայտարարված 9 միլիարդ եվրոյի մնացած մասն է։ Ցավոք, պարզվեց, որ անհնար է որոշել, թե ինչպես առաջ շարժվել այս տարի»,- ասել է Դոմբրովսկիսը։
Եվրահանձնաժողովի ղեկավարի տեղակալի խոսքով՝ ԵՄ-ն վճարումը կկատարի 2023 թվականի սկզբին՝ վարկային աջակցության հաջորդ ծրագրի շրջանակներում։
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանը կանդրադառնա Ալիևի՝ Շուշիում արած հայտարարություններին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է գալու համապարփակ ելույթով, որտեղ անդրադառնալու է Ալիևի՝ Շուշիում արած հայտարարությունն...
Այսօր տեղի կունենա Միրզոյանի, Բլինքենի և Բայրամովի հանդիպումը. ՀՀ ԱԳՆ
Ամերիկյան կողմի նախաձեռնությամբ նոյեմբերի 7֊ին Վաշինգտոնում տեղի կունենա Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, ԱՄՆ պետք...
ՔՊ վարչության նախագահ ընտրվեց Փաշինյանը. հայտնի է նոր կազմը
ՔՊ վարչության նիստի ժամանակ հայտարավեց, որ ՔՊ վարչության նոր կազմի ընտրության քվեարկությունն ավարտվել է: Պատվիրակների ըն...
«Դա պետք է իմանան բոլորը՝ Հայաստանն ու յուրաքանչյուրը». Ալիև
Վերջին երկու տարիների ընթացքում մեր զինված ուժերն էլ ավելի են ուժեղացել։ Այս մասին հայտարարել է Ադբեջանի նախագահ Իլհամ Ա...